ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանցիների ռելոկացիան հյուրընկալող երկրներում առաջացրել է սպասվող գնաճ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Business-magazine.online-ն գրում է, որ հայտարարված մասնակի մոբիլիզացիայի հետևանքով ռուսների ռելոկացիան հանգեցրել է նրանց ակտիվ վերաբնակեցման երկրներում բնակարանների վարձակալության գների աճին, որին հաջորդել են տեղի բնակչության գնաճային սպասումները: Այդ մասին, հղում անելով Oxford Economics-ին հայտարարել է  զարգացող շուկաների տնտեսագետ Տատյանա Օրլովան։


Մասնավորապես, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի և հետխորհրդային այլ երկրների բնակիչները դժգոհ են վարձակալության գների անհիմն բարձրացումից։ Միևնույն ժամանակ, հազվադեպ չէ, երբ անշարժ գույքի սեփականատերերը վտարում են նախկին վարձակալներին՝ մեծ վարձատրությամբ ռուսներին բնակեցնելու համար:


Սպասվող գնաճի տեմպերը նվազեցնելու համար մի շարք երկրների կենտրոնական բանկեր, օրինակ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ղազախստանի, արդեն գնացել են հիմնական տոկոսադրույքների բարձրացմանը։ Միաժամանակ նշվել են նաև օգուտները ռուսների տեղափոխությունից։ Այդ երկրներ են լցվել ոչ միայն մարդկային, այլ նաև դրամական կապիտալներ։


Ըստ փորձագետների սեպտեմբերից ռուսներն իրենց հետ բերել են մոտ 3 մլրդ դոլար կանխիկ գումար և այն փոխանցել տեղական բանկերին։ Միայն Ղազախստանում բանկային հաշիվներում դրամական միջոցների ծավալն ավելի քան քառապատկվել է՝ հասնելով 1,4 մլրդ դոլարի։ Վրաստանում մարտից հունիս ամիսներին նոր կազմակերպությունների թիվն ավելացել է յոթ անգամ, և այդ ընթացքում ռուսաստանցիները երկրում գրանցել են 6,4 հազար նոր ընկերություններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular