ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանուն Հայաստանի աջակցության». Բաքուն աջակցում է «գունավոր հեղափոխությանը» և անջատողականությանը Իրանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com–ը գրում է, որ «Եթե Իրանում գործողությունները զանգվածային դառնան ու հաջողությամբ պսակվեն, ապա կարծում եմ, որ Հարավային Ադրբեջանը կարող է անկախանալ։ Նույնիսկ միջազգային իրավիճակն է դա թույլ տալիս»։ Այդ մասին հայտարարել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սաբիր Մամեդլին։ Նրա խոսքով, «ղարաբաղյան երկրորդ պատերազմում պատմական հաղթանակը» պետք է «շարժմաան մեջ դներ Հարավային Ադրբեջանի հայրենակիցներին»։


«30 տարի շարունակ Իրանի կողմից Հայաստանի մշտական ​​աջակցությունը լրջորեն անհանգստացրել է ինչպես մեր հայրենակիցներին, այնպես էլ թյուրքական աշխարհին։ Որովհետև Իրանն իրեն ոչ հարիր է պահում ոչ իր հարևանության, ոչ էլ իսլամի համար (նկատենք, որ Հայաստանն Իրանի համար նույնպես հարևան երկիր է, և իսլամի նպատակը չի կարող լինել քրիստոնյաների ոչնչացումը, ինչպես պատկերացնում է Բաքվի պրոֆեսոր Մամեդլին): Այդ առումով ընթացիկ իրադարձությունները սպասելի էին։ Իսկ պաշտոնական Թեհրանը բավականին շատ սխալներ է թույլ տալիս։ Հայաստանի հետ կապերի ամրապնդումն առաջացրել է հարավային մեր հայրենակիցների արձագանքը։ Այդ պետության հաջորդ լուրջ սխալը Իրանի զորավարժություններն էին Արազ գետի երկայնքով (Արաքս գետ): Այսպիսով, մոլլաների ռեժիմը հատեց բոլոր «կարմիր գծերը»։ Իսրայելի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հետագա այցը մեր երկիր ցույց տվեց, որ Իրանի վերջին գործողություններով մտահոգված են նաև մեր բարեկամ և դաշնակից պետությունները։ Այդ այցերը, անշուշտ, լուրջ ուղերձ են Իրանին»,- ասել է Մամեդլին:


Նա նշել է, որ Իրանում երիտասարդ աղջկա սպանությունը հիջաբը 
«սխալ» կրելու համար խթանել է բողոքի ցույցերը. «Մեծ քաղաքներում ակցիաները շարունակվում են։ Ազգային-ազատագրական շարժումը հստակ է դրսևորվում: Մեր հարավային հայրենակիցների կարգախոսները ցույց են տալիս, որ գործողությունները կրում են ազգային բնույթ։ Միջազգային ուժային կենտրոնները հատուկ ուշադրություն են դարձնում այդ գործընթացներին։ Օրինակ ԱՄՆ–ի նախագահ Ջոզեֆ Բայդենն ընդգծել է, որ Իրանը ազատ է լինելու։ Իմ կարծիքով, այդ հայտարարությունը պատահական չէ։ Իրանը իրեն անկյուն է մղել»։


Սաբիր Մամեդլին ասել է, որ միջուկային գործարքից Իրանի դուրս գալն ավելի է զայրացրել ԱՄՆ-ին և Իսրայելին (նկատի ունենանք, որ «միջուկային գործարքից» դուրս է եկել ոչ թե Իրանը, այլ ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի օրոք։ Եվ հետո Իսրայելը դրանից չէր զայրացել, ավելի շուտ ուրախ էր, քանի որ լիովին աջակցել էր Թրամփի վարչակազմի գործողություններին):


«Հարավային սահմանին մեր հատուկ ջոկատայինների կողմից իրականացվող զորավարժությունները ավելի են ոգևորում հարավային մեր հայրենակիցներին։ Իմ կարծիքով, Իրանում բողոքի ցույցերն էլ ավելի են աճելու։ Արդեն պարզ է, որ բողոքի ակցիաները կազմակերպված են։ Դա է վկայում հանրահավաքների շարժառիթը։ Արտերկրում գտնվող մեր հայրենակիցների գործողությունները ցոույց են տալիս, որ շարժումը մոտ ապագայում չի ավարտվելու, այլ ընդհակառակը, աստիճանաբար կամրապնդվի։ Ներկայիս գործողությունը հիշեցնում է «գունավոր հեղափոխություն»,– խոստովանել է Սաբիր Մամեդլին։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular