ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կրկին «քցո՞ւմ» է Մոսկվային. ում «քավորությամբ» կկնքվի խաղաղության պայմանագիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Օրեր առաջ Սոչիում կայացած Հայաատան- ՌԴ- Ադրբեջան եռակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը իր մեջ, ըստ մի շարք փորձագետների, լուրջ ռիսկեր և վտանգներ էր պարունակում։ Թերևս գլխավոր վտանգը և բացթողումը կայանում է նրանում, որ հայտարարության տեքստում բացակայում է Լեռնային Ղարաբաղ եզրույթը, այն փոխարինված է ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայր եզրույթով, ինչը նշանակում է, որ Բաքուն այս ուղղությամբ լուրջ հաջողություններ է գրանցել: Հաջողություն է նաև այն հանգամանքը, որ հայտարարության տեքստում հստակ նշվում է տարածքային ամբողջականության բաղադրիչը և ոչ մի խոսք չկա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին: Հայաստանի և Արցախի համար թերևս միակ դրական կետը այն է, որ Ալիևը կամա թե ակամա ընդունեց խաղաղապահների գործունեության արդյունավետությունը և կարևորությունը, ըստ այդմ նրանց՝ Արցախում գտնվելու ժամկետները կարող են և երկարարացվել. դա կախված է նրանից, թե ինչ քայլեր այդ ուղղությամբ կգործադրի Հայաստանը:
 
Սակայն, Սոչիի հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները ջանքեր գործադրել չեն պատրաստվում, ավելին՝ նրանք կրկին թեքվել են խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակի կողմը, որը ենթադրում է Արցախի կարգավիճակի հստակեցում այս փուլում, ասել է թե ընդունել, որ Արցախը պետք է մտնի Ադրբեջանի կազմ։ Սոչիի հանդիպումից օրեր անց հարցազրույցով հանդես եկած ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը բացեց որոշ խաղաքարտեր՝ հայտարարելով, որ հանդիպումից առաջ Մոսկվան խոստացել էր համոզել Բաքվին որպեսզի եզրափակիչ հայտարարության մեջ տեղ գտնի Լեռնային Ղարաբաղ անվանումը, սակայն, չի արել դա։
 
Այսինքն՝ Գրիգորյանը ակնարկում է, որ Մոսկվան չի կատարել իր ստանձնած պարտականությունները։ Այդ նույնը ակնարկում է նաև Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում է, որ ինքը կողմ է խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակին, սակայն Մոսկվան ներուժ չունի Բաքվին համոզելու հարցում, իսկ հարցը առկախված թողնելը, ըստ Փաշինյանի, հղի է նոր ռազմական էսկալացիայով։ Սոչիի հանդիպումից բառացիորեն օրեր անց տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Բրյուսելում, դրան զուգահեռ հանդիպեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը՝ արդեն սահմանազատման հարցը տանելով արևմտյան ծիր։
 
Ուշագրավ շեշտադրումներ և այսպես ասած՝ քարեր կան նետված Մոսկվայի ուղղությամբ նաև Ռուբեն Ռուբինյանի վերջին հարցազրույցի մեջ: Նա, մասնավորապես, ասել է.  «Հայկական կողմը, բնականաբար, առաջարկել և պնդել է, որ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ լինի, կամ Լեռնային Ղարաբաղ տերմինը նշվի, և խաղաղապահների մանդատի երկարացման հարցն է բարձրացրել, և ընդհանրապես՝ մեր հայտնի դիրքորոշումները բարձրացվել են, բայց համաձայնության հասնել բոլոր հարցերով հնարավոր չի եղել, ինչն էլ արտահայտված է ընդունված հայտարարության մեջ, որը ընդհանուր հայտարարություն է, և առաջընթաց չի երևում այդ հայտարարությունից»:
 
Դրան զուգահեռ մեդիադաշտ է նետվում միանգամից երկու տեղեկություն: Առաջինը, որը մինչ այս պահը պաշտոնապես չի հերքվել, վերաբերվում էր նրան, որ խաղաղության պայմանագրի արևմտյան տարբերակը կստորագրվի Թբիլիսիում՝ մինչ նոյեմբերի վերջ: Այնուհետև հայտնի դարձավ, որ նոյեմբերի վերջին կրկին կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, ինչպես և սպասվում էր՝ Բրյուսելում: Այսօր էլ առանց նախապես տեղեկացնելու ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կհանդիպեն ԱԳՆ նախարարները:
 
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը մի կողմից հրապարակավ հայտարարելով, որ ընդունում է և պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, մյուս կողմից էլ ակնհայտորեն Մոսկվային է մեղադրում պարտավորությունները չկատարելու, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ դրանք կատարել ունակ չլինելու մեջ և բացահայտ կերպով կրկին թեքվում է դեպի արևմտյան տարբերակ, որը, ինչպես նշեցինք , նույնպես հղի է Արցախի ապագայի համար բավական լուրջ և ռեալ վտանգներով...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular