ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ֆինանսական անդունդից ելքի՝ Ծառուկյանի տեսլականը …

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Փետրվարի 10-ի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթն, անկասկած, աչքի ընկավ հատկապես երկրին, ժողովրդին հուզող մի շարք խնդիրների վերհանման, արծարծման, դրանց լուծմանը միտված կոնկրետ առաջարկների բարձրաձայնման առումներով նաև. սա, ըստ էության, մի փոքրիկ ծրագրային ելույթ կարելի է համարել: Կարևորագույն հարցերից մեկն էլ, որ Ծառուկյանն իր ելույթում բարձրաձայնել էր, վերաբերում էր բանկային համակարգին, իսկ ավելի ճիշտ՝ բանկ-քաղաքացի բարդ հարաբերություններին: Սա խնդիր է, որ իրապես հուզում է ահռելի թվով մարդկանց. գրեթե չկա քաղաքացի, որը բանկերի հետ խնդիրներ չունենա:

Այն, որ ցանկացած երկրում բանկային համակարգը հսկայական նշանակություն ու կարևորություն ունեցող ոլորտներից է, անքննարկելի ճշմարտություն է. բանկային համակարգը, եթե կուզեք, կապիտալիզմի սիրտն է: Բայց եթե նորմալ երկրներում բանկերը տնտեսության զարգացման հենասյուներից են, անհատ ձեռներեցների, գյուղացիության և, առհասարակ, հասարակության բոլոր խավերի թիվ մեկ դաշնակիցը, ապա մեզ մոտ՝ Հայաստանում, բանկերը դարձել են կատարյալ պատուհաս՝ ժողովրդի գլխին. դրանք վերածվել են յուրօրինակ պետության' պետության մեջ և թալանում են հայաստանցիներին, կողոպտում բառացիորեն բոլորին՝ որևիցե պատասխանատվություն չկրելով:

Իսկ պատկերացում կազմելու համար, թե ինչ մասշտաբայնություն է այս ամենը կրում, ընդամենը պետք է ուշադրություն դարձնել թվերին. ՀՀ-ում կա 1.4 միլիոն վարկառու այն պարագայում, երբ Հայաստանում ընտանիքների ընդհանուր թիվը միջինը հաշվվում է 650 հազար: Ասել կուզի՝ ամեն մի ընտանիքից առնվազը 2 հոգի՝ վարկի տակ են գտնվում: Պետք է նկատել, որ «տարօրինակ» զուգադիպությամբ՝ երկրում հատկապես բարձր են գյուղատնտեսական նշանակության, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված վարկատեսակների տոկոսադրույքները. 25-30%-ի են հասնում, ինչը, բնականաբար, կատարյալ աբսուրդ է:

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է բանկերի կողմից տրամադրվող համապատասխան վարկատեսակների տոկոսադրույքներն այդքան բարձր լինեն մի պարագայում, երբ տարիներ շարունակ՝ Հայաստանին տրամադրվել են համապատասխան նշանակության վարկեր՝ չնչին տոկոսադրույքներով (1.25%,0.75%,0.25%): Չի՞ ստացվում արդյոք, որ հայաստանյան բանկերը փաստացի զբաղվում են էժանագին սպեկուլյացիայով՝ թանկ վաճառելով էժան ստացված վարկերը: Իսկ արդյունքում՝ ընդամենը մի քանի տարի հետո՝ Հայաստանի բնակչության մի զգալի մասն, այլևս չկարողանալով ժամանակին ու ըստ գրաֆիկի մուծել վարկային տոկոսներն, ունեզրկվելու է, բանկերն էլ կանգնելու են կրախի եզրին՝ բռնագրավելով արժեք չունեցող անշարժ գույքը՝ ասենք, նույն գյուղացիների հողերն ու տները:

Եվ ուրեմն՝ ո՞րն է այս արատավոր շղթայից ելքը, ինչպե՞ս կարելի է շտկել վերահաս սոցիալական աղետը. ելքերը, թերևս, մի քանիսն են: Նախ, որպես առաջին քայլ, պետությունն, իսկ ավելի ճիշտ՝ երկրի Կենտրոնական բանկը պետք է ստիպի բանկերին՝ ամնիստիա հայտարարելու բոլոր նրանց նկատմամբ, ովքեր վարկերը մարել չկարողանալու արդյունքում՝ հայտնվել են կատարյալ ունեզրկման եզրին, ապա՝ պետությունը պետք է վերանայի իր դերը գյուղացի-ֆինանսական կառույցներ հարաբերություններում՝ կանգնելով նախևառաջ քաղաքացու կողքին (բանկերն առանց այն էլ իրենց գլխի ճարը կտեսնեն, վերջիվերջո, պետք չէ մոռանալ, որ այսօր ամենաանխոցելիներից մեկն էլ հենց նրանք են համարվում՝ շնորհիվ բնակչության հաշվին հարստանալու արատավոր պրակտիկայի իհարկե), ինչպես արվում է, ասենք, նույն Վրաստանում. պետությունը պետք է կիսի քաղաքացու բեռն ու վարկային տոկոսների առնվազն մի մասն ինքը փակի:

Ստեղծված կոլապսային իրավիճակն առիթ է տալիս նաև առհասարակ վերանայելու բանկերի դերը. արտաքին աղբյուրներից ներգրավված միջոցները՝ երկրում զարգացնելու գյուղացիական տնտեսությունները, պետք է շրջանցեն ֆինանսական հաստատություններն ու ծրագրերի իրականացման գրասենյակները. արտաքին աղբյուրներից ներգրավված գումարների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար, ըստ էության, պետք է գնալ նպատակային ծրագրերի ուղղակի ֆինանսավորման ճանապարհով՝ մի բան, որ թույլ կտա շրջանցել բանկային համակարգը և տնտեսությանը հասցնել համեմատաբար էժան գումարներ: Առավել ևս, որ դրանց կարիքը չափազանց մեծ է ներդրումների բացակայության պայմաններում։

Անկասկած է՝ ցանկացած ծանրագույն վիճակից ելք, ցանկության դեպքում, կարելի է գտնել, կարելի է այնպիսի դեղատոմս առաջարկել ու կիրառել, որ հիմնավորապես կլուծի այն բոլոր գերխնդիրները, որոնք կանգնած են գյուղացիության, փոքր ու միջին բիզնեսի առաջ. ընդամենը քաղաքական կամք է անհրաժեշտ...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular