ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա ՀՀ-ում ունենք օկուպացիոն իշխանություն, կոլաբորացիոնիստների հանցախումբ. Ասպրամ Կրպեյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա միասնության, համախմբման, մեր որպես ազգ կարմիր գծերի վերահաստատման եւ դրանք ի լուր աշխարհի եւս մեկ անգամ հռչակման  հավաք է. Տրամադրությունն էլ հենց այդպիսին է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին միասնության երթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Ես հազարավոր զանգեր եմ ստացել Արցախից, Սփյուռքից, Հայաստանից, որտեղ մարդիկ ներողություն էին խնդրում, որ այսօր չեն կարող մեզ հետ լինել, խնդրում էին իրենց բացակա չդնել: Մենք միասնական ենք եւ նահանջի հնարավորություն անգամ չենք դիտարկում»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխանությունների պնդմանը, թե Հայաստանը բավարար ռեսուրս չունի Արցախի անվտանգությունն ապահովելու համար, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մենք հիմա Հայաստանում ունենք օկուպացիոն իշխանություն, կոլաբորացիոնիստների հանցախումբ, որը բնականաբար, չի ունենալու ռեսուրս, որովհետեւ  իրենց թիվ մեկ նպատակն էր պառակտել եւ մաս-մաս թշնամուն հանձնել մեր հայրենիքը: Իրենք իրենց առաքելության են հավատարիմ մնալու»:

Ասպրամ Կրպեյանը չափազանց կարեւոր համարեց, որ այսօրվա հանրահավաքը մեկնարկեց Վեհափառի օրհնությամբ. «Ես առհասարակ համոզմունք ունեմ, որ այն մարտահրավերը, որի առջեւ կանգնած ենք հիմա որպես ազգ ու պետականություն, մեկ անձի, մեկ խմբի, մեկ կուսակցության հնարավորություններից վեր է այդ մարտահրավերներին պատշաճ արձագանք տալը: Այս մարտահրավերին միայն միասնաբար կարող ենք արձագանքել, միասնաբար հաղթահարել:

Պարբերաբար հայ ժողովրդի տարբեր շերտերի փորձում են համոզել, որ Արցախը բեռ է, Հայաստանը բեռ է, Հայաստանի սուվերեն տարածքը բեռ է, իրենք ռեսուրս չունեն, կարողություն չունեն, իրականում քաղաքական կամք չունեն եւ իրենք ծառայություններ են մատուցում թշնամական ուժերին եւ այստեղ են թշնամական օրակարգն իրականացնելու համար»,-ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular