ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական սփյուռքը դարձել է Թուրքիայի գերիշխանության միակ խոչընդոտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Թուրքիայի նախագահ էրդողանի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական հեռուստաընկերության եթերում խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից, նշել, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու և սահմանը փակելու հիմնական պատճառը եղել է «Ղարաբաղի բռնազավթումը», իսկ հիմա, երբ «բռնազավթումն» ավարտվել է, արդեն վերացել իրենց կայացրած այդ որոշման պատճառը։ Միաժամանակ Քալընը հայտարարել է, թե հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներն այժմ ավելի դրական, ավելի հուսադրող հունով են առաջ ընթանում, ընդ որում ընթանում են զուգահեռ և միմյանց փոխկապակցված։

Թուրքիայի նախագահի խորհրդականը ծաղրել է Հայաստանին՝ նշել, թե այն 2,5-3 միլիոն բնակչության դեպի ծով ելք չունեցող ցամաքային պետություն է, որի ամենակարևոր ելքը Թուրքիան է, ուստի հարաբերությունների կարգավորումը լավ կլինի թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ Թուրքիայի քաղաքացի հայերի և թե՛ հայկական Սփյուռքի համար։ Ըստ էության Քալընի այս խոսքերը կարելի է թարգմանել հետևյալ կերպ, որ Թուրքիան ցանկանում է օգտվել 44-օրյա պատերազմի ելքից և իր գերիշխանությունը հաստատել նաև Հայաստանի Հանրապետության վրա։

Միակ խոչընդոտն այս ճանապարհին թուրքերը համարում են հայկական Սփյուռքին՝ հատկապես Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում,ուստի և Թուրքիայի նախագահի խորհրդականը առիթը բաց չի թողել մեղադրանքներ հղել հայկական Սփյուռքին։ «Ցավոք սա ամենաուշը Ամերիկայի և Ֆրանսիայի համայնքները հասկանան, քանի որ գիտեք աշխարհում երկու մեծ հայկական Սփյուռք կա՝ մեկը Ֆրանսիայում, մյուսը՝ ԱՄՆ-ում, հույս ունեմ նրանք էլ կհասկանան, որ կարգավորումը շահեկան կլինի նաև առևտրի տեսանկյունից, Ադրբեջանի հետ առևտուր կանի, մեզ հետ առևտուր կանի, մարդիկ կգնան, կգան, Հայաստանի ժողովուրդն էլ շունչ կքաշի, սա ներդրում կլինի ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար»,- նշել է Իբրահիմ Քալընը, հույս հայտնել, որ առաջիկա օրերին ավելի լավ և ավելի դրական քայլեր կկատարվեն։

Թուրքական իշխանությունների այս լավատեսությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր ցանկությունները, բացել սահմանները թուրքիայի հետ և Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդը։ Արտաքին քաղաքական վեկտորի փոխմանն ուղղված փաշինյանական վարչախմբի քայլերը հենց այս դավաճանական զարգացումներին էլ ուղղված են։

Սերինե Բադալյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular