ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարո Փայլանը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում հաշտեցնել ադրբեջանցիներին ու հայերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում պատմել է Հայաստան կատարած այցի մասին, գրում է ermenihaber.am-ը։ 

Փայլանը նշել է, որ այցի ընթացքում հանդիպել է ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Նշելով, որ այցի ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և «մնայուն խաղաղություն» հաստատելու վերաբերյալ հարցեր, Փայլանն նշել է.

«Կարծում եմ , որ Կովկասում խաղաղություն  հաստատելու համար կա լուրջ հնարավորության պատուհան, սակայն կան նաև ռիսկեր:  Կարծում եմ, որ դժվար է հաշտեցնել այն ժողովուդրներին, որոնք երկար ժամանակ իրարից նեղացած են: Դրա համար պետք է քաջություն: Ես այդ պայքարի ջատագովն  եմ: Ուզում եմ, որ Թուրքիայի, Ադրբեջանի ու Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներն էլ լինեն դրա կողմնակիցը: Այժմ խաղաղության համար հնարավորություն կա: Երկու եղբայրական ժողովուրդներին հաշտեցնելու  համար առկա է բանալի: Եվ այդ բանալի երկիրը Թուրքիան է:  Իմ կոչն է Թուրքիայում բոլոր դերակատարներին, քաղաքական կուսակցություններին, կառավարությանը, պարոն նախագահին. եկեք այս երկու եղբայրական ժողովուրդներին հաշտեցնենք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular