ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն ուսումնասիրում է ՌԴ ԿԲ ակտիվները Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը. Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 

Քննարկումները վաղ փուլում են, եւ վերջերս իրավական հարցերով փորձագետներին հանձնարարվել է ուսումնասիրել տարբերակները: Գնահատելը, թե ինչպես կարելի է ձեռք բերել ակտիվների վերահսկողությունը, չափազանց բարդ է եւ հղի է իրավական հետեւանքներով:

Տարբերակները կկենտրոնանան այն բանի վրա, թե ինչպես ի վերջո գրավել Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստների մոտ 300 միլիարդ դոլարի մի մասը, որոնք սառեցվել են ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների կողմից: ԵՄ-ի ցանկացած գործողություն կկենտրոնանա Եվրոպայում գտնվող ակտիվների վրա, ասել են աղբյուրները: Պարզ չէ, թե որ ակտիվներն են սառեցվել ԵՄ-ում։

 

Ըստ երկու աղբյուրների՝ այդ հարցը բարձրացվել է ԱՄՆ-ի առջեւ, սակայն պարզ չէ, թե քայլեր կձեռնարկի արդյոք Բայդենի վարչակազմը նաեւ դոլարով պահվող ռուսական պահուստները հեռացնելու համար: Մայիսին ֆինանսների նախարարության պաշտոնյաները մտահոգություն են հայտնել նախադեպ ստեղծելու կապակցությամբ, որը հետ կպահի այլ օտարերկրյա կենտրոնական բանկերին իրենց ակտիվները տեղկայել ԱՄՆ-ում: Կենտրոնական բանկի ակտիվների բռնագրավումը իրավաբանական ականադաշտ կլինի:

Եվրահանձնաժողովը «ուսումնասիրում է, թե ինչպես ստիպել Ռուսաստանին վճարել իր պատճառած ավերածությունների համար», եւ ԵՄ առաջնորդները նրան խնդրել են «ԵՄ-ի եւ միջազգային իրավունքի համաձայն՝ սառեցված ակտիվները Ուկրաինան վերականգնելու համար օգտագործելու տարբերակներ ներկայացնել»,- ասել է մամուլի քարտուղար Քրիստիան Վիգանդը: հավելելով, որ «աշխատանքն է տարվում»։

Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը մայիսին ասել էր, թե ինքը կարծում է, որ նման քայլը «օրենքով թույլատրելի չէ Միացյալ Նահանգներում», բայց «դա բնական է, հաշվի առնելով Ուկրաինայում հսկայական ավերածությունները եւ վերականգնման հսկայական ծախսերը, որոնց նրանք կբախվեն»։

Ֆինանսների նախարարությունն այն ժամանակ մտահոգություն էր հայտնել նախադեպ ստեղծելու կապակցությամբ, որը հետ կպահի այլ երկրներին իրենց կենտրոնական բանկի ակտիվները ԱՄՆ-ում տեղակայելուց:

Կրեմլը պահուստների սառեցումն անօրինական է անվանել եւ հայտարարել է, որ կպայքարի միջոցները բռնագրավելու ցանկացած փորձի դեմ: «Խոսքը միջազգային գողության մասին է՝ ամեն ինչի խախտմամբ»,- հոկտեմբերի 31-ին ասել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Իրավական հարցերով փորձագետները զգուշորեն փորձում են վերլուծել իրավիճակը եւ տեսնել, թե ինչ կարելի է անել, ասել է աղբյուրներից մեկը։ Ցանկացած առաջարկ պետք է լինի իրավաբանորեն հիմնավորված եւ պետք է նաեւ աջակցություն ստանա անդամ պետությունների կողմից: Կենտրոնական բանկի ակտիվների բռնագրավման ցանկացած քայլ կարող է երկար ճանապարհ անցնել, եւ որոշ անդամներ կարող են չցանկանալ աջակցել դրան: Սակայն եթե միջոցառումները համաձայնեցվեն եւ իրականացվեն, ապա բռնագրավված ակտիվները կարող են օգտագործվել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման ծախսերը հոգալու համար:

Ուկրաինայի կառավարությունը մի քանի ամիս է կոչ է անում ռուսական սառեցված ակտիվները փոխանցել իր հաշիվներին՝ որպես փոխհատուցում պատերազմից տուժած երկիրը վերականգնելու համար։ Վերակառուցման արժեքը գնահատվում է 750 միլիարդ դոլար, սեպտեմբերին ասել է վարչապետ Դենիս Շմիգալը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular