ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկեղծ ասած, ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է լինում, որ մարդիկ գտնում են իրար ու 30 տարի շարունակում են իրար գտնելը․․․

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշոտ Ադամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Անկեղծ ասած, ես զարմանում եմ, թե ինչպե՞ս է լինում, որ մարդիկ գտնում են իրար ու 30 տարի շարունակում են իրար գտնելը․․․
Մարդիկ ինչ ասես, որ չեն ասել այդ կապակցությամբ ու դեռ կասեն, բայց ճշմարտությունն այդպես էլ ջրի երես չի ելնի։

Ամենակարեւորն այն է, իմ կարծիքով, որ Արմինեն ահա արդեն 30 տարի է դիմանում է ինձ․․․ իմ սեփական փորձից ելնելով ասեմ, որ դա հեշտ չէ․․․

Իսկ ես, ահա արդեն 30 տարի է, ամեն օր զարմանում եմ, թե ինչպե՞ս եմ կարողացել այդքան ճիշտ ըտրություն անել եւ ամեն օր նորից ու նորից այդ նույն ընտրությունն անել․․․ 
ու հիմա էլ՝ դարձյալ ընտրում եմ ինձ համար աշխարհում ամենաթանկ ու ամենագեղեցիկ մարդուն․․․

Արմուշ ջան, շնորհավոր՝ չարչարանքիդ չափը միայն ես գիտեմ․․․եւ խոստանում եմ էլի չարչարել երկար-երկար․․․

Շնորհավորում եմ ինձ, մեր 30 տարիների կապակցությամբ․․․
Հուսով եմ, որ դու էլ քեզ կշնորհավորես․․․

Ու մենք երկուսով կշնորհավորենք մեր երկու գանձերին՝ Գոհարին ու Մարիամին՛
Կեցցե՛ ակնթարթի նման անցած 30-ը ու կեցցեն գալիք 30-նները․․․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular