ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ ու լարված իրավիճակ Զովունի գյուղում. գրեթե ողջ գյուղը ապրում է ահաբեկված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տևական ժամանակ է` Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչները ահ ու սարսափի մեջ են: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում էին` ասելով. «Գազազած շները երեկոյան և կեսգիշերին մի իսկական պատուհաս են դարձել մեզ համար:

Մութն ընկնելուն պես, վախենում ենք, թե' մեծահասակներով, թե' երեխաներով դրսում մնանք, քանի որ ամեն վայրկյան կատաղած շները կարող են հարձակվել մեր վրա: Քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին, որ էդ թափառող շների դեմն առնեն, սակայն իրենք չեն մտածում մեր մասին ու սկի «շան տեղ էլ չեն դնում» մեզ»:

Այսօր` հունիսի 14-ին, մի քանի մարդաբոյ շներ հարձակվել են 1-ին փողոցում գառներ պահող 71-ամյա Սուրիկ Ավդալյանի գառների վրա: Մի քանի գառներ սատկել են, մի քանիսին էլ էն օր են գցել ` վնասելով դմակներն ու պարանոցները, որ էդ գառնելրը ապրելու պիտանի չեն: -Ես հրաշքով պրծա,- իր հուզմունքը հազիվ զսպելով, պատմում է Ս. Ավդալյանը,- լավա ախպերս հասավ, թե չէ էդ կատաղած շները ինձ էլ էին հոշոտելու: Ինչ կլինի, գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները մի քիչ խիղճ ունենան ու էդ շների հարցերը լուծեն:

Իսկ 2 օր առաջ Սուրենի եղբայրը մի կերպ է երեխաներին փրկել գազազած շներից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ գառները Ս. Ավդալյանը վերցրել էր մի քանի քաղաքացիներից, որպեսզի պահի, վաճառի ու այդ քաղաքացիների գումարը տա, իսկ մի քանի դրամ էլ , եթե մնա իրեն, հիմնականում այն ուղղելու էր կնոջ` շաքարային դիաբետով հիվանդ 65-ամյա Կյաժեն Ավդալյանի բուժման համար:

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Կոտայքի մարզպետարանը` Բնապահպանության նախարարության հետ համատեղ, խնդիրը կլուծեն, հակառակ դեպքում` չի բացառվում, որ մի օր էլ շների հարձակումները մարդկային կյանք կարժենան:

Լուսանկարները ` Գագիկ Շամշյանի 

\

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular