ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական վարչախումբը ռուսներին քծնելու նոր մեթոդ է գտել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը երեկ վերջապես Ազգային ժողովում ներկայացրել է Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ իր ներկայացրած առաջարկները։ Առանց ամաչելու Փաշինյանը հայտարարել է, թե եռակողմ հանդիպմանն առաջարկել է երկարացնել Արցախում տեղակայված ռուս խաղաղպահների առաքելության ժամկետը անորոշ ժամանակով ՝ 20 տարով, 15 տարով։ «Այդ առաջարկը սակայն չի ընդունվել, բայց պետք է արձանագրել, որ իմ ընկալմամբ հարցը դարձավ օրակարգային»,- ասել է Փաշինյանը։

Սեփական ձախողումը հերթական անգամ որպես հաջողություն ներկայացնելու նրա այս փորձը ոչ միայն տապալվել է, այլ նաև ծիծաղ է հարուցում նույնիսկ Փաշինյանի ամենամոլեռանդ կաղմնակիցների շրջանում։ Փաշինյանը նաև հայտարարել է, թե նաև փորձել է Հայսատանի իշխանություններին ներկայացնել, որպես ռուսամետ և ռուսական առաջարկները ընդունող, մասնավորապես հայտարարել է, որ կա ռուսական առաջարկներ և փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում պայմանական ասած՝ ռուսական հայեցակարգի հետ։

«Դա իհարկե այդպես չէ, հնչել են հրապարակային հայտարարություններ հայեցակարգերի հեղինակներն իրենք բացահայտել են ինչում է նրբությունը»,- ասել է Փաշինյանը և ընդգծել, թե Ռուսատանի իրենց գործընկերը հայտարարել է, թե ըստ իրենց ճիշտ մոտեցումը կլինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով՝ հիմնավորելով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել միակ կարգավիճակ, որը օգուտ տվող կլինի, ավելին նա նշել է, թե 100 տոկոսով հավատարիմ է ռուսական առաջարկներին, իսկ Հայաստանի կառավարության քաղաքականությունը համապատասխանում է այս տեսլականի հետ։

Այն, որ Հայաստանի գործող իշխանությունները ամենառուսամետն են, հայտարարել է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Վերջին շրջանում ռուսական կողմը բավական ցավոտ է ընդունում Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխելու ակնհայտ քայլերը և բավական նյարդային հայտարարություններ է անում։

Ըստ էության թե՛ Փաշինյանի, թե՛ Ալեն Սիմոնյանի այս հայտարարություններն ուղղված էին ռուսական կողմի զայրույթը մեղմելու և իրենց նկատմամբ ավելի բարյացակամ դարձնելու համար։ Մյուս բոլոր առումներով էլ Փաշինյանը փորձել է Ազգային ժողովում սեփական ձախողումները ներկայացնել որպես հաջողություններ, բայց այլևս փաստ է, որ նրա այս քաղաքականությունը որևէ հաջողություն չի բերում իրեն։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular