ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Մարիա Զախարովան շտկեց թուրք լրագրողի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, հստակեցրել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում իրենք օգտագործում են ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը:

Ճեպազրույցի ժամանակ «Անադոլու» գործակալության լրագրողը Մարիա Զախարովային հարցրել է, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ջանքերը «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ուղղությամբ, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ:

Մարիա Զախարովան պատասխանել է. «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը: Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը քննարկվել է Սոչիի գագաթնաժողովի ընթացքում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքը շարունակվելու է երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակներում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular