ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարծիք. ե՞րբ կարող է խաղաղություն կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ria.ru–ն գրում է, որ չարժե Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ համաձայնություն և խաղաղության պայմանագրի ստորագրում ակնկալել, այդ գործընթացը կտևի տարիներ, եթե ոչ տասնամյակներ։ Նման կարծիք է հայտնել ria.ru–ին Խաղաղապահ նախաձեռնությունների և կոնֆլիկտաբանության ինստիտուտի տնօրեն Դենիս Դենիսովը մեկնաբանելով Սոչիի բանակցությունների արդյունքները։ Նրա
խոսքով, այն փաստը, որ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը, ինքնին արդեն իսկ մեծ պլյուս է, և զարմանալի ոչինչ չկա նրանում, որ վերջնական հայտարարությունից որոշ կետեր հանվել են պայմանավորված անհամապատասխան դիրքորոշումներով:

«Այսինքն, ինչպես միշտ, պայմանավորվել են շարունակել բանակցությունները, արդյունքը պետք է լինի խաղաղության պայմանագիրը, որը, բնականաբար, հիմնված կլինի փոխզիջումների վրա։ Հիմա ամենակարևորը տեսնելն է,թե արդյո՞ք կողմերը պատրաստ են այդ փոխզիջումներին»,- կարծիք է հայտնել կոնֆլիկտագետը։


Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև կան բազմաթիվ բարդ հարցեր, որոնք պահանջում են լրացուցիչ քննարկում և կարգավորում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը։ «Խաղաղապահների մանդատը հինգ տարով է, սակայն Հայաստանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որ նրանք այնտեղ մնան մոտ 20 տարի։ Միևնույն ժամանակ, Բաքուն ընդունելի չի համարում, որ Երևանը քննարկում է այդ հարցը հաշվի առնելով այն, որ խաղաղապահները, ըստ Բաքվի, գտնվում են ադրբեջանական տարածքում»,- պարզաբանել է Դենիսովը:


Փորձագետի խոսքով, հիմա այդ բանակցությունների հիմնական բեռը տեղափոխվել է երկու երկրների կառավարությունների կողմից լիազորված փորձագետների խմբերի վրա, սակայն լուրջ հիմքեր չկան ակնկալելու, որ այդ գործընթացը կտրուկ կակտիվանա, և խաղաղության պայմանագիր կմշակվի և կստորագրվի ամենակարճ հեռանկարում: «Կողմերը դեռևս ունեն բավականին բարձր անվստահություն միմյանց նկատմամբ, բանակցային գործընթացը չափազանց բարդ է և հաճախ հակասական, քանի որ կողմերը ինչ-որ հայտարարություններ են անում, իսկ հետո դրանք գործնականում չեն իրականացվում։ Այսպիսով, մենք դեռ շատ երկար ժամանակ ունենք այդ հակամարտությունը լուծելու համար, որը կարող է ձգվել տարիներ, նույնիսկ տասնամյակներ»,- ամփոփել է վերլուծաբանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular