ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդավանքում ընտրությունների արդյունքներն արտառոց են. միակ թեկնածուն չի ընտրվել

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ հանրապետության մի քանի համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութուններ, ընդ որում՝ յոթ գյուղերում՝ համայնքի ղեկավարի:

Արտառոց արդյունքներ են գրանցվել Սյունիքի մարզի Վարդավանք գյուղում: Միակ թեկնածուն՝ Համլետ Թորոսյանը, չի ընտրվել:

Վարդավանքցիները առաջին հայացքից փակուղային իրավիճակում օգտագործել են Ընտրական օրենսգրքի տված հնարավորութունը: Ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Քվեարկությանը մասնակցած 49 ընտրողներից 35-ը դեմ են քվեարկել թեկնածուին, 13-ը՝ կողմ: 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր: 

Եթե Ընտրատարածքային հանձնաժողովը հաստատի Վարդավանքի գյուղապետի ընտրությունների նախնական արդյունքները, ապա այստեղ կնշանակվեն նոր ընտրություններ: Ի դեպ, Համլետ Թորոսյանը դաշնակցական է, հանդես է եկել ինքնառաջադրմամբ եւ Վարդավանքի միջնակարգ դպրոցի տնօրենն է:

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուների ստացած քվեների տարբերությունը ընդամենը 15 է: Ախուրիկի հանրապետական գյուղապետ Վարդիթեր Գասպարյանը հենց այդքան քվեով զիջել է անկուսակցական թեկնածու, ինքնառաջադրված Հովհաննես Պողոսյանին: Գասպարյանը ստացել է 262, իսկ Պողոսյանը՝ 277 քվե:

Շիրակի Արեւիկ համայնքում հաղթել է հանրապետական, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդկես Մելքոնյանը՝ ստանալով 526 քվե: Նրա երկու մրցակիցները՝ ՀՀԿ-ական Դավիթ Թումիկյանը եւ անկուսակցական Համլետ Հարությունյանը ստացել են համապատասխանաբար 240 եւ 87 քվե:

Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում անհավասար պայքար է եղել: Նուռնուսի անկուսակցական գյուղապետ Մնացական Գեւորգյանը ստացել է 206 քվե, նրա մրցակիցը՝ նույնպես անկուսակցական, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի սպասարկման գրասենյակի օպերատոր Աստղիկ Մկրտչյանը՝ 97:

Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղում մեկ թեկնածու էր՝ ՀՀԿ-ական Արթուր Մանուկյանը: Նրա օգտին քվեարկել է 304 ընտրող, դեմ՝ 11:

Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ համայնքում առաջադրված երկու թեկնածուների պայքարում վերընտրվել է գործող գյուղապետը՝ դաշնակցական Արտաշես Սաֆարյանը:

Արարատի մարզի Նոյակերտ համայնքում նույնպես վերընտրվել է գործող գյուղապետը՝ հանրապետական Հովհաննես Հարությունյանը:

Երեկ կայացած ՏԻՄ ընտրություններում փորձարկվել են ընտրական գործընթացների թափանցիկության մեծացման նպատակով ներդրված սարքավորումները:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Միլսը Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների, ինչպես նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի հետ մեկտեղ, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում, որտեղ կայացել են ավագանու ընտրություններ, դիտարկել են, թե ինչպես են դրանք գործում:

Նոր սարքավորումները փորձարկվել են մի քանի տեղամասերում, որպեսզի ապրիլի 2-ին կիրառվեն արդեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular