ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2022-ը տապալած Քերոբյանը նոր «ռեկորդների» է պատրաստվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ 2023 թվականին թիրախավորում են 7 տոկոս տնտեսական աճ ունենալ: «Դա մեր ժողովրդին խոստացած նվազագույն տնտեսական աճն է», - ասաց նա: Քերոբյանը սակայն մոռանում է, որ ժողովրդին խոստացած նվազագույն տնտեսական աճը պետք է երկնիշ լիներ. չլինելու դեպքում էլ ինքը` Քերոբյանը, պետք է հրաժարական ներկայացներ:

Մյուս կողմից հասկանալի չէ, թե ինչու է նախարարությունը թիրախավորում 7 տոկոս տնտեսական աճ, երբ նույն ԿԲ-ն հայտարարում է, որ այն լավագույն դեպքում լինելու է 4.5 տոկոսի սահմաններում:

Քերոբյանը նաև բողոքում է, որ Հայաստանի տնտեսության արտադրողականությունը բավական ցածր է։ Մինչդեռ հենց ինքն էր ամիսներ առաջ հայտարարում, որ տնտեսությունը եռում է: Ինչպես է հնարավոր եռալ ունենալով ցածր արտադրողականություն՝ մեծ հարց է, իհարկե:

Քերոբյանի մյուս հայտարարությունը նույնպես ուշադրության կարիք ունի: Նա, մասնավորապես, նշել է, որ «Ամեն տարի խաղողի մթերման ժամանակ փոթորիկի միջով ենք անցնում»: Մինչդեռ քանի անգամ է հենց ինքը` Քերոբյանը, հայտարարել, որ խաղողի մթերման խնդիրները կլուծվեն և գյուղացիները այլևս որևէ խնդրի առջև չեն կանգնի:

Իսկ, ընդհանրապես, ինչ արդյունքի է հասել Քերոբյանի ղեկավարած կառույցը վերջին մեկ տարում: Տնտեսությունը փաստացի աճել է միայն թղթի վրա, քանի որ հպարտ քաղաքացիները իրենց գրպանների վրա որևէ կերպ այդ աճը չեն զգում, ավելին` գնաճը գնալով ահագնանում է: Հորդացող ներդրումների որևէ պաշտոնական թիվ այդպես էլ հանրությանը չներկայացվեց, որպեսզի հորդացածի մասին համապարփակ պատկերացում կազմեինք, սակայն, ակնհայտ է, որ ներդրողները ՀՀ սահմանների մոտ հերթ չեն կազմել այստեղ ներդրումներ անելու համար: Այս ընթացքում հիմնովին տապալվեց տնտեսության առանցքային ճյուղերից մեկը՝ գյուղատնտեսությունը, իսկ պետությունը գյուղացուն օգնության ձեռք մեկնելու փոխարեն վերջինիս համար նոր հարկեր սահմանեց: Գրեթե ոչինչ չարվեց պարարտանյութի աստղաբաշխական գինը նվազեցնելու ուղղությամբ, սուբսիդիաներն էլ տրվեցին ոչ թե գյուղացիներին, այլ այդ պարարտանյութը ներկրող օլիգարխներին:

Ինչպես հասկանում ենք` 2022-ը տապալած Քերոբյանը ոչ միայն հերքում է ինքն իրեն` հակասական հայտարարություններ անելով, այլև 2023-ի համար էլ առաջ է քաշում  անիրատեսական նշաձողեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular