ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բաղդասարով. Անդրկովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությունը հանգեցնում է Ռուսաստանի Դաշնության վտարմանը տարածաշրջանից»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru–ն գրում է, որ միամիտ դիրքորոշում են որդեգրել նրանք, ովքեր Ռուսաստանի կառավարությունում առնչվում են Անդրկովկասի հետ և հավատում են, որ Ռուսաստանը կարող է անվերջ ազդել այնտեղի իրավիճակի վրա: Soloviev Live հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել փորձագետ Սեմյոն Բաղդասարովը։
«Նրանք, ովքեր զբաղվում են Հարավային Կովկասով, միամտորեն հավատում են, որ Ռուսաստանը անվերջ կկարողանա ազդել իրավիճակի վրա»,- շեշտել է փորձագետը։ Բաղդասարովը նշել է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդները ժամանակ չեն կորցնում և ակտիվացրել են իրենց քաղաքականությունը Անդրկովկասում, ինչի արդյունքում էլ ընդունվել է Վաշինգտոնի հռչակագիրը։ «Դրա նպատակը Ռուսաստանի վերջնական վտարումն է Հայաստանից։ Եթե ​​ինչ որ մեկը կարծում է, որ մենք կարող ենք հարցեր լուծել այս կամ այն ​​ղեկավարին զանգահարելով, ապա սխալվում է»,- ամփոփել է փորձագետը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։ Որպես միջնորդ հանդես է եկել ԱՄՆ–ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի է ունեցել երկրների ղեկավարների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Հանդիպումից հետո նրանք հայտարարել են, որ երկրները պաշտոնապես կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը ԱՊՀ-ի ստեղծման մասին 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Բացի այդ, Հայաստանը, Ադրբեջանը և Եվրամիությունը պայմանավորվել են շփման գծում տեղակայել ԵՄ հումանիտար առաքելություն: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular