ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդյո՞ք ամերիկացիները կսիրեն Հայաստանին որպես եղբայր»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru–ն գրում է, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոթի հետ։ Հայաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են Երևանի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման օրակարգը։

Սա հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումների շարունակությունն է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստան էին այցելել ԱՄՆ բարձրաստիճան գործիչներ, այդ թվում՝ Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին։

Նշենք նաև, որ Գրիգորյանը սեպտեմբերի վերջին աշխատանքային այցով մեկնել էր ԱՄՆ։ Նա այցելել է ԿՀՎ-ի կենտրոնակայան, ինչպես նաև Պենտագոն։ Այցի ընթացքում նա մասնակցել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ եռակողմ հանդիպմանը։


Այս կապակցությամբ Sabah-ի թուրքական խմբագրությունը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներ, պնդում է, որ Գրիգորյանի և Սլոթի հեռախոսազրույցում հիմնական ուշադրությունը դարձվել է Բաքվի և Երևանի խաղաղության և հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական բանակցություններին։ Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը հարաբերությունների օրակարգում նոր հարցեր չի մտցրել, այլ, ի տարբերություն նախորդ անգամների, սատարել է Երևանի պատրաստակամությունը ամեն գնով կարգավորել հարաբերությունները հարևանների հետ, այդ թվում միակողմանի և գլոբալ փոխզիջումների միջոցով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» և Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին։ Հիմա, ըստ ամենայնի, նա ստեղծում է  միջավայր Ադրբեջանի հետ կարգավորման հարցում Մոսկվայից անկախ նոր «հնարավորությունների պատուհան» բացելու համար։ Ինչ վերաբերում է ԱՄՆ–ին, ապա, ինչպես ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, «Վաշինգտոնը փոխում է իր փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հետկոնֆլիկտային շրջանում», բայց այնպես, որ «տարածաշրջանում կայուն խաղաղությունն արտացոլի ոչ միայն Մոսկվայի, Բաքվի և Անկարայի, այլ նաև երևանի շահերը»։

Ի դեպ, այն ենթադրությունը, որ իրադարձությունները տարածաշրջանում զարգանում են իբր Մոսկվայի, Անկարայի և Բաքվի սցենարով, վերջերս հայտնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ–ը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին օրակարգը լիովին հնացած է, և այսօր տարածաշրջանն ապրում է բոլորովին նոր իրողություններում։ Բայց այդ դեպքում մատնանշվում են նոր կարևոր նրբերանգներ։


Երևանի և Բաքվի միջև այսպես կոչված Վաշինգտոնյան փաստաթղթի (կամ հռչակագրի) մասին տեղեկություն է հայտնվել հայկական հրապարակումներում։ Ենթադրվում է, որ իբր մոտ ապագայում Փաշինյանը հրապարակայնորեն կհայտարարի Բաքվի հետ մեծ պայմանագիր կնքելու և սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ բանակցությունների օրակարգից հանվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Լեռնային Ղարաբաղի հայերը կսահմանվեն որպես Ադրբեջանում ազգային փոքրամասնություններից մեկը, և որոնց վրա չի տարածվի միջազգային որևէ պարտավորության։

Բացի այդ, նշվում է, որ կողմերը «միասնաբար կքննարկեն միջազգային դիտորդների հարցը չխախտելով Ադրբեջանի ինքնիշխանությունը»։ Նման կամ ինչ որ այլ նախագծի գոյությունը փաստացի հաստատվում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության և ԵԱՀԿ առաքելության հայտնվելու փաստով։ Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ հոկտեմբերի առաջին օրերին «համապարփակ խաղաղության» առաջարկներ է ներկայացրել Բաքվին ու Երևանին։ Ճիշտ է, դրանց բովանդակությունը դեռ չի բացահայտվել։

Միևնույն ժամանակ, որոշ լավատեղյակ փորձագետներ պնդում են, որ Մոսկվան առաջարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրի լուծումը հետաձգել «մինչև ավելի լավ ժամանակներ», իսկ այժմ զբաղվել հակամարտող կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործմամբ։

Այդ իսկ պատճառով էլ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ «Երևանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը շատ ժամանակ չի խլի», հարց է առաջանում, թե պայմանագրի ո՞ր տարբերակն է քննարկվում՝ ռուսական, թե՞ արևմտյան։


Մի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բաց և փակ երկխոսության բոլոր մասնակիցները չգիտես ինչու շատ բան չեն ասում, ըստ Զախարովայի «նախկին Ուկրաինական ԽՍՀ առճակատման տրամաբանությունը դեպի հետխորհրդային տարածքի այլ հատվածներ, ներառյալ Հարավային Կովկաս, տեղափոխելու փորձերի ֆոնին»։ Այստեղ վտանգը կայանում է նրանում, որ եթե ձախողվեն ակտիվ դիվանագիտական ​​ջանքերը, ապա հակամարտության գոտում ներկա միջանկյալ պահը կավարտվի հերթական ռազմական լարվածությամբ, ինչը ցույց կտա ցանկացած խաղաղապահության անարդյունավետությունը։ Եվ եթե ​​դա տեղի ունենա, ապա կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը հասել է իր նպատակին վերակենդանացնելով լարվածության օջախ Անդրկովկասում (ոչ միայն Մոսկվայի համար):

Ինչպես գրում է The National Interest ամերիկյան հրատարակությունը, «ԱՄՆ–ը երկու հակամարտող կողմերի առաջ Ռուսաստանին ներկայացնի անբարենպաստ լույսի ներքո, կարող է առաջ մղել Թուրքիային իր համար ընդունելի որոշ պայմաններով»: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նրան անհրաժեշտ է խուսափել նման սցենարից Անդրկովկասում իր ազդեցությունը պահպանելու և Լեռնային ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու համար: Առջևում մեծ որոշումներ են:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular