ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաց բերողի» եղբայրն անհետացել է.

ԻՐԱՎՈՒՆՔ

Hetq.am - ը գրում  է

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի եղբայրը՝ Արսեն Սարգսյանն անհետացել է: Արթուր Սարգսյանի մայրը՝ տիկին Դոնարան «Հետքին» ահազանգեց, որ փետրվարի 11-ին՝ երեկոյան որդին դուրս է եկել տնից և մինչ օրս չի վերադարձել: Մայրը մտավախություն ունի, որ նրան ևս կարող է ձերբակալած լինեն:

Տիկին Դոնարան պատմեց, որ Արթուրի ձերբակալման օրը բոլորով եկել են Երևան, բայց փետրվարի 11-ին Արսենը գնացել է Արարատի մարզի Բյուրավան գյուղի իրենց տուն, որպեսզի ինչ-որ իրեր բերի: Մոտենալիս հեռվից նկատել է, որ տան դարպասները բաց են, և կարմիր բերետավորներ, համազգեստով և ոչ համազգեստով անձինք իրենց տան շուրջն են պտտվում, մի քանի մեքենա է կանգնած դարպասների մոտ: Արսենը հեռվից հետևել է՝ վախենալով տուն մտնել և հետ է վերադարձել Երևան: Այդ ամենի մասին պատմել է տիկին Դոնարային, նրան է հանձնել հեռախոսը և ասել, որ գնում է:

Այդ օրվանից տիկին Դոնարան տղայից լուր չունի: Կասկածում է, որ տղային ևս հետևել են, ձերբակալել են կամ էլ թաքնվել է՝ վախենալով հետապնդումից: «Մենք այս պետությանը թշնամի չենք, ապրել ենք մարդավարի, մարդկանց օգնող, հասնող, իսկ հիմա ստացվում է այնպես, որ իմ մի որդին բանտում է՝ հացադուլի մեջ, իսկ մյուս տղաս էլ՝ չգիտեմ, թե որտեղ է: Թող իմ Արսենին բերեն հետ, ինչու պիտի վախեցած լիներ, ուրեմն մի բան տեսել կամ զգացել է»,- ասաց տիկին Դոնարան:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի ձերբակալման օրը ՀՔԾ-ի շենքի մոտ «Հետքի» հետ զրույցում Արսենը նշել էր, որ վախեցած և տագնապած է, և գուցե եղբոր ձերբակալությունից հետո հերթը իրենն է:

Ավելին ՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular