ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԵՄ-ն չի ցանկանում Ռուսաստանին տեսնել Հարավային Կովկասում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru–ն գրում է, որ Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, առաքելություն ուղարկելու գաղափարն իրագործվել է մեծապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհիվ, ով խոստանում է «չլքել հայ ժողովրդին», ինչպես, ըստ նրա, դա արել է Մոսկվան։ Փարիզի և Բեռլինի քաղաքական վերլուծաբանները NEWS.ru-ին պատմել են, թե ինչու է Ֆրանսիայի ղեկավարն այդքան ակտիվ հետաքրքրվում Հարավային Կովկասով։


Պատճառներից մեկն այն է, որ ԵՄ–ն ավելի է ակտիվանում միջազգային անվտանգության հարցերում և ցանկանում է իր «կարողությունները» ցույց տալ նախկին ԽՍՀՄ երկրների օրինակով, NEWS.ru-ին տված հարցազրույցում նշել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը: Իսկ եվրոպական արտաքին քաղաքականության հարցերում ֆրանսիացիները, նրա խոսքով, միշտ իրենց համարել են «հիմնական շարժիչ ուժ»:

«Եվրոպացի քաղաքական գործիչները չեն ցանկանում, որ հայ-ադրբեջանական հակամարտությունում արբիտրի դերը վերապահվի բացառապես Ռուսաստանին: Նրանք կարծում են, որ հենց ԵՄ-ն պետք է անկախ խաղաղապահի դեր խաղա Բաքվի և Երևանի միջև։ Բայց արդյո՞ք ընդհանուր Եվրոպան, բացի քաղաքական կամքից, բավարար ուժ ունի հետխորհրդային տարածքում իր ազդեցությունն ընդլայնելու համար»,- հարցնում է Ռարը: Դրան, ըստ երևույթին, Փարիզը դրական պատասխան ունի։ Ավելին, Մակրոնի գործողությունները թելադրված են նրա համար ծանրակշիռ փաստարկներով։ Մի կողմից, քաղաքագետի կարծիքով, Ֆրանսիային դուր չեն գալիս Թուրքիայի հավակնությունները եվրոպական ծայրամասում, այդ թվում Կովկասում։

Մյուս կողմից, ինչպես նշում է Ռարը, ներկայիս գլոբալ գործընթացների համատեքստում եկել է «նոր մրցակցությունների» ժամանակը։ «Աշխարհաքաղաքական իրավիճակը ամբողջ աշխարհում արագորեն փոխվում է։ Ըստ ամենայնի, մրցակցությունն Արևմուտքի, Ռուսաստանի և Չինաստանի միջև միայն կսրվի, «մեծ խաղում» կլինեն այնպիսի նոր ուժեղ դերակատարներ ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Հնդկաստանը, Ղազախստանը։ Շատ բան կախված կլինի Մեծ Եվրասիայում նրանց դիրքավորումից։ Ռուսական դիվանագիտության խնդիրն այսօր ՇՀԿ-ի, ԲՐԻԿՍ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի համախմբումն է։ Ներկա պայմաններում դա հեշտ գործ չէ։Նախկինում գոյություն ուներ այնպիսի կազմակերպություն, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, որտեղ հնարավոր էր ընդհանուր լեզու գտնել Եվրոպայի և Եվրասիայի միջև։ Հիմա, փաստորեն, դա արդեն չկա»,- ընդգծել է Ռարը։ Ի դեպ, քաղաքագետը նշել է, որ Արևմուտքը կարող է փորձել վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը 1994 թվականից ի վեր, թեկուզ առանց մեծ հաջողության, զբաղվում էր ղարաբաղյան կարգավորմամբ։

«Մի կողմից, Հայաստանը Ռուսաստանի հուսալի դաշնակիցն է։ Բայց չպետք է մոռանալ, որ հայերն ունեն ուժեղ և ազդեցիկ սփյուռք Արևմուտքում, որը կարող է փորձել վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը... Դա նրանց պետք է, որպեսզի վերականգնեն կորցրած արևմտյան ազդեցությունը Անդրկովկասում»,- ասել է քաղաքագետը։


Թեև Մակրոնը Մոսկվայի հասցեին կոշտ քննադատության հետ մեկտեղ նաև հակաադրբեջանական հայտարարություններ է հնչեցնում, եվրոպացիները չափազանց զգոն են Բաքվի հետ հարաբերություններում, կարծում է Ռարը։ Նա հիշեցրել է, որ հիմա Ադրբեջանը դառնում է նոր էներգետիկ դաշինքի կենտրոն, որից ԵՄ երկրները մոտակա տարիներին գազ կգնեն։ «Հուսով եմ, որ Ֆրանսիան Հարավային Կովկաս է գնում հանուն խաղաղության, այլ ոչ թե ռուսական, թուրքական, իրանական, իսկ ապագայում չինական ազդեցության զսպման համար։ Նաև չեմ կարծում, որ Փարիզը կարող է դա անել»,- հավելել է Ռարը։


«Ֆրանսիան, իհարկե, փորձում էր հավասարակշռություն պահպանել հայ-ադրբեջանական հակամարտության հարցերում, սակայն այժմ անկեղծանում է իր հայանպաստ հայտարարություններում»,–NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է Observo ֆրանս-ռուսական վերլուծական կենտրոնի ղեկավար Առնո Դուբյենը։ Նրա խոսքով, թեև Ֆրանսիայի նախագահը «ոչ շատ զգուշավոր և տեղ-տեղ ոչ ամբողջությամբ մտածված հայտարարություններ է արել», բայց դրանք արտացոլում են նրա դիրքորոշումը Ռուսաստանի և բուն հակամարտության նկատմամբ։

«Հիմա ուշադրություն է գրավել մեկ այլ բան՝ ընդհանուր հայանպաստ տոնն ու քննադատությունը Ռուսաստանի հասցեին։ Մակրոնը հայտարարություններ է արել, որոնք իսկապես արտացոլում են իրավիճակի իր տեսլականը։ Սա ինչպե՞ս կանդրադառնա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վրա։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ մի կերպ», - ասել է Դուբյենը:


Քաղաքագետը նշել է, որ Հարավային Կովկասում Ֆրանսիայի խաղաղապահ ջանքերը նոր երևույթ չեն։ Ինչպես գիտենք, Փարիզը երկար տարիներ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և վերջին տասնամյակների ընթացքում մասնակցել է բանակցային գործընթացին։ Սակայն միջազգային դիտորդների գործուղումը Հայաստան, անկասկած, նոր շրջադարձ է, որն ունի որոշակի նպատակ։ «Դա իսկապես ԵՄ-ի փորձն է վերադառնալու և որոշակի դերակատարություն ունենալու օգտվելով Ռուսաստանի թուլացումից և Իրանի գործողություններից»,- նշել է փորձագետը։


Ալեքսանդր Ռարը հիշեցրել է, որ Հարավային Կովկասում ֆրանսիական ներկայությունն ուժեղացնելու Մակրոնի գաղափարն իրականացվում է այն ժամանակ, երբ հին աշխարհակարգը փոխվում է: «Օրինակ, Թուրքիան և՛ ՆԱՏՕ-ում է, և՛ ՇՀԿ-ում։ Ի՞նչ է դա նշանակում: Նա ավելի մոտ է Ռուսաստանին, քան Ֆրանսիային: Արդյո՞ք Թուրքիան կմնա Արևմուտքի մաս, թե՞ անկախ ուժ կդառնա Մերձավոր Արևելքում։ Վերցնենք նույն Հայաստանը, որը ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում է, բայց Կենտրոնական Ասիայի որոշ երկրների պես ձգվում է դեպի Արևմուտք։ Իսկ նոր մեծ տերություն Չինաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, թե՞ մրցակիցը։ Մետաքսի ճանապարհը տարեցտարի ավելի է մոտենում Եվրոպային, որը վախենում է դրանից։ Իսկ ի՞նչ կլինի ԱՄՆ-ի հետ, եթե Թրամփն այնտեղ վերադառնա իշխանության, և կրկին կասկածի տակ դնի Եվրամիության հետ դաշինքը։ Զարգացման բազմաթիվ սցենարներ կան և, ցավոք, բոլորն էլ շատ վտանգավոր են»,- եզրափակել է Ռարը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular