ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մոսկվա-Երևան-Թեհրան աշխարհաքաղաքական եռանկյունու ձևավորման մասին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Trmzk.ru–ն ներկայացրել է կարճ աշխարհաքաղաքական գնահատական կապված Կապանում Իրանի հյուպատոսության բացման հետ:


Կապանում բացվել է Իրանի հյուպատոսությունը։ Բացման արարողությանը Իրանի գլխավոր հյուպատոսն ասել է, որ կապանցիներն անհանգստանալու ոչինչ չունեն։

«Կապանցիներին խորհուրդ եմ տալիս չանհանգստանալ, մենք այստեղ ենք հանուն հայ ժողովրդի»,- ասել է իրանցի դիվանագետը։ Հնարավորություն եղել է և կլինի այդ հայտարարությանը և ընդհանրապես Իրանի քաղաքականության հանգամանքներին անդրադառնալու համար: Հատկանշական է այն, որ  Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարություն է տարածել, որը փաստացի կարելի է համարել Թուրքիայի պատասխանը Իրանի «կապանյան» քայլին։ Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին, որտեղ նա մեկնել էր մասնակցելու Զանգելանի օդանավակայանի բացմանը, որը ժամանակավորապես գտնվում է Բաքվի վերահսկողության տակ և նպատակաուղղված է Իրանի հյուսիսային շրջանների թուրք-իսրայելական անեքսիայի երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը, Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան գլխավոր հյուպատոսություն կբացի Շուշիում, որը վերջին պատերազմի արդյունքում նույն Անկարայի ակտիվ աջակցությամբ է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։

Էրդողանի հայտարարությունը վկայում են այն մասին, որ Թուրքիան գործնականում փորձում է ցույց տալ, որ Շուշին գտնվում է իր՝ թուրքական, վերահսկողության տակ, և ոչ թե Բաքվի։  Իհարկե, դա որպես պատասխան Իրանի «կապանյան» քայլին տեսնելը ավելի մեծ խնդրի միայն մեկ շերտ է։ Նման «պատասխան» ձևակերպելու Թուրքիայի ցանկությունը կարող է վկայել նաև այն մասին, որ Անկարան դիտարկում է Կապանում Իրանի հյուպատոսություն բացելու հարցը ոչ միայն իրանական կամ նույնիսկ հայ-իրանական, այլ նաև ռուս-իրանական համագործակցության կամ գուցե նույնիսկ դաշնակցային տրամաբանության համատեքստում։ 


Չպետք է բացառել, որ Սյունիքում Իրանի հյուպատոսության բացումը քայլ է, որը քննարկվել ու համաձայնեցվել է ոչ միայն Երևանում, այլ նաև Մոսկվայում։ Եվ այդ քայլը, անշուշտ, տեղավորվում է ռուս-իրանական գործընկերության համատեքստում, որը վերջերս լայն զարգացում ու խորը բնույթ է ստացել, և ԱՄՆ-ն արդեն մտահոգություն է հայտնել այդ կապակցությամբ։ Ավելին, մինչև տարեվերջ հավանական է համարվում Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ, ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը, որը կենթադրի բազմոլորտ համագործակցության արձանագրում 20 տարի ժամկետով։

Հենց այդ ֆոնին է հնչում Թուրքիայի մտադրությունը Շուշիի նկատմամբ այն ակնկալիքով, որ Իսրայելը, ԱՄՆ-ը, Պակիստանն ու Անգլիան կշտապեն պաշտպանել Էրդողանին։

Հավանաբար Թուրքիան նաև կփորձի համոզել Պուտինին հրաժարվել Հայաստանի և Իրանի պաշտպանությունից։

Աստված մեծ է, կապրենք ու կտեսնենք:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular