ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմահազարանոց հանրահավաք և հզոր ուղերձ Արցախից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Ազգային ժողովը երեկ արտահերթ նիստ է գումարել և հայտարարություն ընդունել ուղղված Ռուսաստանին և Հայաստանին, ինչպես նաև այդ նիստը շարունակվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ թևածում էր 88-ի արցախյան շարժման ոգին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, ինչպես ավելի վաղ նշել էր «1or.am»-ը, արտահայտելով Արցախի ժողովրդի կամքը, հայտարարություն է տարածել և հարկ համարել փաստել, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջնաղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, իսկ ցանկացած փորձ բռնակցելու Արցախը Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպիտ խախտում և այն ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր։ Արցախի իշխանությունը հայտարարել է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից, կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնպիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկլածի տակ կդրվի։

Հայաստանի իշխանություններից պահանջել են նաև միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու պետությունների միասնական շահերը պաշտպամնելու դիրքերից ՝ հիմք ընդունելով առկա հիմնարար փաստաթղթերը։ Արցախի իշխանությունները նաև դիմել են Ռուսատանին, ընդգծել ագրեսոր Ադրբեջանի կողմից պարտադրված 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ Վլադիմիր Պուտինի անմիջական և գործուն մասնացությունը, և դիմել նրան՝ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։

Այն ամրապնդելու նպատակով առաջարկում ենք հաշվի առնելով Արցախի ժողովրդին սպառնացող գայաբանական իրական վտանգները՝ ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ։ Արցախի ժողովրդի և իշխանությունների այս հզոր ուղերձը Վերածննդի հրապարակում շարունակել են նախագահ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր Հայաստանից, ինչպես նաև արցախցի մայրերը։

Ըստ էության Արցախից Հայաստանի գործող վարչախմբին պարզ հասկացրել են, որ չեն կարող որևէ կերպ վտանգել Արցախի բնակչության իրավունքներն ու շահերը, և չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի ետևում։ Բազմահազարանոց հանրահավաքին Հայաստանի գործող իշխանություններից ոչ ոք չի մասնակցել, փոխարենը, եղել են ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ և ներկայացուցիչներ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե Արցախը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը շարունակել սատարել Արցախին, պաշտպանել նրա իրավունքները։

Նա նաև հայտարարել է, թե հանդես է գալու մամուլի ասուլիսով, իսկ նոյեմբերի 5-ին «Դիմադրության շարժումը» հանրահավաք է հրավիրում Երևանում։ Արցախի այս ահազանգը լուրջ ներքաղաքական ցնցումներ է հանգեցնելու նաև Հայաստանի տարածքում։

Տաթև Հախնազարյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular