ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է փորձագետը դուռը շրխկացնելով հեռացել նախարարությունից

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 1200 Մվտ-անոց ատոմային բլոկ կառուցելու մասին խոսելը տգիտություն է, հիմարություն, նաև սրիկայություն է: Այս կարծիքին է էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը, որը ժամանակավրեպ է համարում ԱԷԿ-ի նոր՝ 1200 Մվտ հզորությամբ էներգաբլոկ կառուցելու մասին խոսակցությունները: «Հայաստանում 1200 Մվտ հզորությամբ ատոմային բլոկ ունենալու մասին մտածելը պետական հանցագործություն է, ինչի մասին գրել եմ նաև սեպտեմբերի 28-ի իմ նամակում՝ ուղղված վարչապետին: Այդ նամակն ուղարկել էին ՏԿԵ նախարարություն: Հոկտեմբերի 19-ին հանդիպել եմ փոխնախարարի հետ: 45 րոպե տևեց զրույցը, իմ բոլոր հարցադրումների, հիմնավորումների հետ չհամաձայնեցին:

Այդքանից հետո ջղայնացա՝ դուռն ուժեղ հարվածելով դուրս եկա: Դրանից հետո ՏԿԵ նախարարը հարցազրույց է տալիս ու ասում, որ ռուսների հետ ոչ միայն 1200 Մվտ-ի, այլև ավելի փոքր հզորությունների մասին են քննարկում, օրինակ՝ 600 կամ 200 Մվտ»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Արզումանյանը: Նա սխալ է համարում նաև այն հիմնավորումն ու սպասելիքները, թե նոր էներգաբլոկը հնարավորություն կտա տարածաշրջանում ունենալ բավականին մատչելի գնով ավելցուկ էլեկտրաէներգիա:

Արզումանյանը համարում է, որ երբ նոր կառուցվածը սկսի աշխատել, ապա արտադրված էլեկտրաէներգիայի սակագինը մոտակա 10-15 տարվա ընթացքում 2,5-3 անգամ ավելի բարձր կլինի, քան 15-20 տարի հետո: «Առաջին 10-15 տարվա մեջ իրականացվող բոլոր դրամական ծախսերը պետք է փոխհատուցվեն: Որպես էժան արտադրված էլեկտրաէներգիա՝ դրսում վաճառելու մասին հիմնավորումը սխալ է, անհնարին է»,-ասաց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular