Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ նիստ է խնդրել՝ Ուկրաինայի կողմից Սեւծովյան նավատորմի նավերի վրա հարձակման հետ կապված
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը հոկտեմբերի 31-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ Ուկրաինայի կողմից Սեւծովյան նավատորմի (ՍՆ) նավերի վրա հարձակման հետ կապված, որոնք զբաղվում են հացահատիկային միջանցքի անվտանգության ապահովմամբ։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, Ռուսաստանը նաեւ պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին հացահատիկային գործարքի իրականացմանը իր մասնակցության դադարեցման մասին։
«Հոկտեմբերի 29-ին Ուկրաինայի հարձակման լույսի ներքո Սեւծովյան նավատորմի նավերի վրա, որոնք ներգրավված են այսպես կոչված «սեւծովյան նախաձեռնության» շրջանակներում ուկրաինական հացահատիկ մատակարարող նավերի անվտանգության ապահովման գործում, մշտական առաքելությունը տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որ Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը դրան, նշել է դիվանագետը իր Telegram-ալիքում։ «Բացի այդ, մենք խնդրել ենք այս թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ երկուշաբթի՝ հոկտեմբերի 31-ին»: