ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում մտադիր են կոշտ պատասխանել Փաշինյանին․ Հանրահավաք է լինելու

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 30-ին նիստ է գումարելու, որտեղ հայտարարություն է ընդունելու, իսկ նիստը հետո շարունակվելու է արդեն «Վերածննդի» հրապարակում՝ հանրահավաքի տեսքով։

Մեր տեղեկությունների համաձայն՝ Արցախի Ազգային ժողովը մտադիր է բավական կոշտ հայտարարություն ընդունել, որը մի քանի բաղկացուցիչներ ունի։ Ըստ այդմ, նշվում է, որ Արցախի Ազգային ժողովը ցանկանում է այդ հայտարարությունում ամրագրել, որ Արցախի և նրա ժողովրդի համար անընդունելի է որևէ տարբերակ, որով Արցախը բռնակցվելու է Ադրբեջանին։

Երկրորդ՝ կոշտ քննադատություն է հնչելու Հայաստանի իշխանությունների հասցեին և պահանջ է ներկայացվելու ցանկացած հարթակում վերադառնալու Արցախի անվտանգության երաշխավորի դիրքերին, այլ ոչ թե խոսելու հանձնողի դիրքերից։ Հայտարարության երրորդ բաղկացուցիչն ուղղված է Ռուսաստանին, պարզ դիմելու են ՌԴ ղեկավարությանը՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը հետայսու ևս ապահովելու, նշելու են, որ ՌԴ իշխանությունները պետք է ոչ միայն լինեն Արցախի անվտանգության երաշխավորը, այլև խաղաղապահ զորակազմը պետք շարունակի մնալ Արցախում, նաև հնգամյա մանդատի երկարաձգելուց հետո։

Արցախի քաղաքական ուժերը մեկ հարցում բավականին լուրջ կոնսեսուս ունեն, նշելու են, թե իրենց համար ընդունելի չէ այսպես կոչված վաշինգտոնյան փաստաթուղթը, որը որևէ աղերս չունի Արցախի հարցերի հիմքերի հետ և գոյաբանական խնդիրներ կարող է ստեղծել Արցախի բնակչության համար։ Ըստ այդմ, Արցախի իշխանություններն ավելի հակված են ընդունելու ռուսական տարբերակը, որով Արցախի կարգավիճակի հարցը առկախվելու է՝ հնարավորություն տալով Արցախի ազգաբնակչությանը շունչ քաշելու։

Հանրահավաքին ելույթ է ունենալու նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, վերջինս թեև տևական ժամանակ փորձում է « ոչ շիշը վառել, ոչ ՝ քյաբաբը», այսինքն հնարավորինս մեղմ արտահայտվել Հայաստանի իշխանությունների համար, սկայն այս անգամ ստիպված է լինելու մի կողմ դնել դիվանագիտական ձևակերպումներն ու մեղմացվածությունները և գրեթե բաց տոնով պահանջներ է ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի վարչախմբին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նման պահանջ հնչել է Արցախի բոլոր քաղաքական ուժերից և Արայիկ Հարությունյանը խուսանավելու որևէ հնարավորություն չունի։

Տիգրան Ալավերդյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular