ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գենդերային հավասարությունը բոլոր բնագավառներում խթանելու համար պետք է ստեղծվի գործուն մեխանիզմ. փոխվարչապետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհրդի նիստը, որին մասնակցում էին ինչպես խորհրդի անդամները, այնպես էլ միջազգային մեր գործընկերները և հասարական կազամակերպությունների ներկայացուցիչները։

Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետն ընդգծել է խորհրդի նշանակությունը, որը կոչված է աջակցելու երկրի հասարակական, սոցիալական, տնտեսական և քաղաքական հարթակներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավմանը, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ամրապնդմանը և յուրաքանչյուր քաղաքացու համար խտրականությունից զերծ և անվտանգ միջավայրի ապահովմանը:

Օրակարգային հարցերը ներառել են STEM ուղղվածությամբ բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում կանանց ներգրավածության բարձրացմանն ուղղված միջոցառումները, ՏՏ ոլորտում կանանց ներգրավածությունը խթանող միջոցառումները և առաջարկները, ՀՀ զինված ուժերում կանանց լիարժեք և բովանդակային ներգրավման հիմնախնդիրները և այլ ոլորտին առնչվող հարցեր։

Արձագանքելով քննարկվող հարցերին՝ փոխվարչապետը նշել է, որ շարունակական կրթության միջոցով և կառուցողական ու հասցեական մոտեցմամբ պետք է քայլ առ քայլ մոտենանք խորհրդի հիմնական նպատակների իրագործմանը և պետության ու հասարակության միջև ձևավորենք այնպիսի երկխոսություն, որ գենդերային հավասարության ապահովումը մեր երկրում դառնա օրինաչափ գործընթաց, իսկ խոչընդոտների հաղթահարումը՝ ճկուն։

Հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարության սկզբունքներին՝ Համբարձում Մաթևոսյանը շեշտել է, որ գենդերային հավասարությունը բոլոր բնագավառներում խթանելու համար պետք է ստեղծվի և ներդրվի այնպիսի գործուն մեխանիզմ, որը հանրության շրջանում կապահովի պետական աջակցությամբ և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ իրականցվող ծրագրերի իրազեկվածության մակարդակի բարձրացումը, իսկ այս ուղղությամբ իրականացվող միջոցառումներին մասնակից լինելը կդառնա համակարգված ու թիրախավորված գործընթաց, ինչն էլ կօգնի մեզ, գնահատելով առկա վիճակագրությունը, ծրագրերն ավելի հասցեական դարձնել և հետագա գերակայությունների սահմանման հարցում ավելի թիրախային լինել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular