ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը հանրությանը շեղելու նորթ առիթ է ստացել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող վարչախումբը հանրության ուշադրությունը շեղելու հերթական առիթն է ստացել։ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը տեղեկություն է տարածել, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը 2 միլիոն դոլարով առանձնատուն է գնել ԱՄՆ Մասաչուսեց նահանգում։

Ավելի ուշ №աստերի ստուգման հարթակը հրապարակել է լուսանկարներ և բաց աղբյուրներից փաստաթղթերի հիման վրա հաստատել, որ Վիգեն Սարգսյանն իսկապես այս տարվա մայիսին տուն է գնել Միացյալ Նահանգներում։ Ինքը՝ Վիգեն Սարգսյանը, տեղեկությունը չի հերքում, ավելին, նա հայտնել է, թե չի թաքցրել իր գործարքը և իր տան հասցեն անձամբ է հայտնել Հայաստանի պատկան մարմիններին, անհրաժեշտության դեպքում իր հետ կապ հաստատելու հնարավորություն տալու համար։

«Գրեթե 5 տարի չհանդիսանալով հանրային ծառայող՝ աշխատում են ԱՄՆ-ում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում, ունեմ կայուն եկամուտ, 3 տարի վարձով բնակվելուց հետո, կնոջս հետ կայացրինք ծանր որոշում վաճառելու 2013 թվականին՝ այսինքն իմ պաշտպանության նախարար լինելուց 3 տարի առաջ ձեռք բերած մեր բնակարանը Երևանում և մեր բնակության համար այստեղ տուն ձեռք բերել»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Փաստը, որ առնվազն ամիսներ շարունակ գործող իշխանությունները տեղյակ են եղել Վիգեն Սարգսյանի կողմից ԱՄՆ-ում տուն գնելու մասին և որևէ կերպ չեն հայտնել, միայն այժմ են այդ մասին իբր սկանդալային հրապարակում անում, վկայում է, որ գործող իշխանությունների համար ևս մեկ թեմա է դարձել հանրության ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից շեղելու, «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը թեժացնելու և Հայաստանի նախկին պաշտոնյաներին կաշառակերության կամ թալանի մեջ մեղադրելու համար։

Ամենևին էլ չենք ցանկանում արդարացնել Վիգեն Սարգսյանի քայլը, որ պաշտպանության նախարարը լքել է հայրենիքը և հաստատվել Միացյալ նահանգներում, իրականում խնդիրն այն է, որ սա ընդամենը փաշինյանական վարչախմբի համար առիթ է ևս մեկ անգամ նախկինների վրա ցեխ նետելու, սեփական ապիկարությունը արդարացնելու համար։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular