ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են յուրայինների միջոցով պայքարում Գյումրու փոխքաղաքպետի պաշտոնի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի կողմից ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելուց հետո փոխքաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել և, ինչպես և սպասվում էր, ՔՊ-ականները փորձելու են ձեռք գցել այս յուղոտ պատառը: Ովքե՞ր են այսօր տեսականորեն պայքարում այս պաշտոնի համար, անշուշտ ոչ թե անձամբ, այլ իրենց յուրայիններին առաջ մղելու միջոցով:
 
Իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է մի քանի ամիս հետ գնալ: Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ գործող մարզպետ և Գյումրիում ՔՊ-ի նախընտրական ցանկը գլխավորող Հովհաննես Հարությունյանը պաշտոնից հեռացվելու է։ Այդպիսի պահանջ էր ներկայացվել հենց Շիրակի մարզի ՔՊ տարածքային կառույցը։ Ուշագրավն այն է, որ ընտրություններից առաջ ձևավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու տարածքային խորհրդի կազմը և արդեն այստեղ ակնհայտ էր ներթիմային բախումը: Գյումրու տարածքային խորհուրդը բաղկացած է 9 անդամից: Նախագահը իշխող թիմի՝ Շիրակի մարզի կադրային հարցերի կնքահայրն է՝ այժմ արդեն արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանը, քարտուղարը՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, ով նախորդ խորհրդարանում, երբ Կարեն Սարուխանյանը պատգամավոր էր, նրա օգնականն էր, այն օգնականը, ով, օրինակ, սեփական կրեատիվ մտքերի բացակայությունը լրացնում էր, ասենք, Արմեն Աշոտյանի տեքստերը copy-paste անելով ու իր ղեկավարի էջում տեղադրելով: Ճիշտ է` Սարուխանյանը զիջեց դիրքերը հարազատ Ամասիայում ՔՊ-ի պարտությունից հետո, զրկվեց փոխնախարարի պաշտոնից, սակայն մարզում դեռևս չի հանձնվել: Եվ բնական է, որ կարող է նաև հավակնություններ ունենալ փոխքաղաքապետի պաշտոնում իր յուրային անձին առաջ մղելու հարցում, դա քաղաքական պայքարի տրամաբանության մեջ է:
 
Դիրքային պայքարում չի նահանջում նաև պաշտոնից ազատված  Հովհաննես Հարությունյանը։ Ինչպես գիտենք, Գյումրիում քաղաքապետի տեղակալի պաշտոնին հավակնում էր ՔՊ-ի ցուցակի երրորդ համարը՝ Գյումրու «Ինֆեկցիոն» հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։ Այս հարցում շահագրգիռ էր անձամբ Հարությունյանը, սակայն, ինչպես գիտենք, հաջողության չհասավ։ Մամուլը գրել էր, որ այժմ էլ Բեյբությանին փորձում են առողջապահական հաստատության ղեկավար նշանակել, քանի որ «Ինֆեկցիոն» հիվանդանոցը լուծարվել և միացել է «Գյումրու» ԲԿ-ին, և տնօրենի պաշտոնից Բեյբությանը վերածվել է համակարգողի։ ԲԿ-ն յուրայիններով կոմպլեկտավորելը նույնպես պայքար է ազդեցության լծակների համար: Բացի այդ, մարզպետարանում դեռևս քիչ չեն, այսպես կոչված, Հովհաննիսյանի կադրերը, քանի որ Նազելի Բաղդասարյանը հապաղում է կադրային «չիստկա» կազմակերպելու հարցում:
 
Փոխքաղաքապետի աթոռի թափուր մնալը լավ հնարավորություն է նաև մարզպետ Նազելի Բաղդասարյանի համար, քանի որ ՏԻՄ ընտրություններից հետո նրան այդպես էլ չհաջողվեց իր եղբորը տեղավորել այս պաշտոնում, ինչից հետո Բաղդասարյանի եղբայրը անգամ ավագանու մանդատը վայր դրեց, սակայն ՔՊ -ից դուրս գալու հարցում հապաղում է: Չի բացառվում, որ նա ստանա երկրորդ շանսը և այս անգամ Բաղդասարյանի գործերը ավելի հաջող դասավորվեն:
 
Ինչպես հասկանում ենք՝ պայքարը նոր թափ է ստանում, իսկ այդ պայքարից տուժելու է միայն Գյումրին և գյումրեցիները, ում խնդիրները լուծելու փոխարեն իշխող կուսակցության անդամները զբաղված են աթոռակռվով...
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular