ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան ավելի շատ գազ է կուտակել, քան կարող է օգտագործել․ Bloomberg

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպան ավելի շատ գազ է կուտակել, քան կարող է օգտագործել, գրում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ գազի պաշարները համալրելու համար եվրոպական երկրները շտապել են այն ներմուծել ամբողջ աշխարհից։ Հիմա, երբ եվրոպացիները դեռ ջեռուցումը չեն միացրել, գազի պահեստները գրեթե լցված են։ Գազի գները նույնպես նվազել են եւ կազմում են իրենց ամառային գագաթնակետի մոտ մեկ երրորդը:

«Շատ բան կախված է եղանակից, եւ ցուրտը արագ կհանգեցնի նրան, որ Եվրոպան կսկսի ծախսել իր պաշարները: Կառավարությունները նաեւ մտահոգված են էներգետիկ ակտիվների դեմ ավելի շատ դիվերսիաների սպառնալիքով, որը կարող է տապալել շուկան»,-ասվում է հոդվածում:

 

Իտալական Illumia էներգետիկ ընկերության առաջատար վերլուծաբան եւ ավագ օդերեւութաբան Ջակոմո Մասատոյի խոսքով՝ Եվրոպայում գազի ավելցուկը կարող է դիտվել մինչեւ դեկտեմբերի սկիզբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular