ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ–ը պատրաստվում է կռվել Թուրքիայի դեմ մինչև վերջին հայը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Newsfrol.ru–ն գրում է, որ ԱՄՆ-ը կակտիվացնի Թուրքիայի դեմ գործողությունները միաժամանակ արևմուտքից և արևելքից: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը ձգտում է նման գործողություններ իրականացնել վստահված անձերի միջոցով՝ արևելքում Հայաստանի, իսկ արևմուտքում Հունաստանի կողմից։

Առաջին դեպքում ռազմական գործողություններ այլևս չեն տարվելու Ղարաբաղի դեմ, այլ իրականում դրանք կլինեն Հայաստանի տարածքում։ Միևնույն ժամանակ Հայաստանի վարչապետ Փաշինյանը ջերմորեն ընդունել է ԱՄՆ–ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին Հայաստանի դեմ լարելով տարածաշրջանում իր հիմնական դաշնակիցներին, ևառաջին հերթին Ռուսաստանին ու Իրանին։

Երևանի ամերիկամետ գործունեությունը լրացուցիչ խթան է Բաքվի և Անկարայի համար, որոնք քաջ գիտակցում են, որ Փաշինյանը բառացիորեն իր բոլոր իրական դաշնակիցներին դարձնում է Հայաստանի հակառակորդներ, իսկ դրա դիմաց ստանում է ԱՄՆ-ի «համակողմանի» աջակցությունը միայն խոսքերով, քանի որ Վաշինգտոնը չի պատրաստվում Թուրքիային բացահայտ իր դեմ հանել։ Մյուս կողմից, ամերիկացիները դեմ չեն իրենց շահերի համար անուղղակիորեն պայքարել Թուրքիայի դեմ «մինչև վերջին հայը»։

Նման իրավիճակում արտասահմանյան ստրատեգների մյուս բոնուսը Իրանի հնարավոր ներգրավումն է հակամարտության մեջ, որն արդեն սեպտեմբերի կեսերին պաշտոնապես հայտարարել է հայ-ադրբեջանական պատերազմի հնարավոր վերսկսման մասին: «Լուրջ պատերազմը, որը կարող է սկսվել Կովկասում, ուղղված է Իրանի դեմ, բայց մենք պատրաստ ենք»,– հայտարարել են այնտեղ: Դրան զուգահեռ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները շարունակում են իրենց զինտեխնիկայի զանգվածային տեղափոխումը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահման։ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին աջակցում է Բաքվին և խոստացել է օգնություն. «Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին է»։

Ըստ իսրայելական The Jerusalem Post հրատարակության Թուրքիան Ադրբեջանում իր վստահված անձանց միջոցով դրդում է վերջինիս հարձակվել Հայաստանի վրա։ Դրա նպատակներից է ճգնաժամի ստեղծումը, որում Հայաստանը կարող է ներկայացվել որպես «ագրեսիվ» Ռուսաստանի դաշնակից, ինչը Թուրքիային թույլ կտա հանդես գալ որպես ՆԱՏՕ-ի անդամ և կանգնել իր դաշնակից Ադրբեջանի կողքին։ Իսրայելցի վերլուծաբանները կարծում են, որ Մոսկվան ներկայումս միայն կենտրոնացած է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության վրա:

Բրիտանացիները նույնպես գործում են ամերիկացիների հետ համահունչ։ Մեծ Բրիտանիան, որպես Ղարաբաղում վերջին պատերազմի հիմնական շահառու, բավարարված չէ Կովկասի խաղաղությամբ։ Եվ այդ տեսանկյունից Լոնդոնի նկրտումների մեծ մասը համընկնում է Վաշինգտոնի գործողությունների հետ։ Բացի դա բրիտանացիներն իրենց տրամադրության տակ ունեն իրավիճակի վրա ազդելու լուրջ գործիքներ։ Այդ թվում ներէլիտար. Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը երկար ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իսկ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբանը 1990-ականներից Մառախլապատ Ալբիոնում զգալի ունեցվածք ունեն, ինչը կարող է նաև մոտեցնել նրանց կլանը ոչ միայն British Petroleum ընկերության այլ նաև տեղական հատուկ ծառայություններին: Բացի դա British Petroleum ընկերությանն է պաշտոնապես պատկանում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մեկ երրորդը, գումարած Անդրանատոլիական գազատարի 12%-ը: Բրիտանացիները նաև ածխաջրածնային հումք են մշակում Կասպից ծովում։ «Իր խողովակաշարերի» անվտանգության ու թողունակության ընդլայնման համար Լոնդոնին անհրաժեշտ է, որ գոնե Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ։ Եվ, համապատասխանաբար, Թուրքիան նման կերպ ավելի ու ավելի է ներքաշվում հետխորհրդային Անդրկովկասում և առճակատման մեջ մտնում Իրանի և Ռուսաստանի հետ։

Միևնույն ժամանակ արևմուտքում ամերիկացիները հրահրում են թուրքերին և զինում հույներին։ Հունաստանն արդեն պաշտոնապես զգուշացրել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Թուրքիայի հետ պատերազմի սպառնալիքի մասին։ Associated Press հրատարակության փոխանցմամբ Հունաստանի կառավարությունը ենթադրում է, որ ներկա երկկողմ լարվածությունը մոտ ապագայում կարող է վերաճել բաց ռազմական հակամարտության։ Միաժամանակ ԱՄՆ-ում գրանցված լրատվամիջոցները, որոնք քննարկում են Թուրքիայի և Հունաստանի միջև հնարավոր պատերազմի թեման, նախապես փորձում են դրա մեղքը բարդել Էրդողանի վրա։ Անկարան անհանգստացած է միջերկրածովյան կղզիներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ընդլայնմամբ։ Եվ թուրքերը իրենց հերթին բացահայտորեն ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը ի պատասխան «հույների սադրանքներին» ողողելու Եվրամիությանը (ի շահ Լոնդոնի և Վաշինգտոնի) միլիոնավոր միգրանտներով, որոնք շտապում են թուրքական տարածքից հասնել Եվրոպա, չնայած վերջինս արդեն իսկ խրված է էներգետիկ և այլ ճգնաժամերի մեջ։

...Միևնույն ժամանակ Հունաստանում ԱՄՆ–ի դեսպանատունը կրակի վրա յուղ է լցնում տեղադրելով իր ռազմական տեխնիկայի լուսանկարները «Երկու բան միասին լավ են նայվում՝ հունական բնությունը և ամերիկյան հզորությունը» ոճի մակագրություններով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular