ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բլե՞ֆ, թե սուտ մատնություն. Փաշինյանի թիմակիցների «ջրված» մեղադրանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեղափոխությունից հետո ՔՊ-ական մի շարք պաշտոնյաներ հրապարակավ հնչեցրել են այնպիսի հայտարարություններ և մեղադրանքներ, որոնք իրենց մեջ հանցագործության մասին հաղորդումներ էին պարունակում: Դրանք ուղղված էին ինչպես նախկին պաշտոնատար անձանց, այնպես էլ առանձին պետությունների դեմ, սակայն մինչ օրս չեն ապացուցվել:

Իհարկե, այս հարցում, ինչպես և մյուս հարցերում, գլխավոր դերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջինիս մի շարք հայտարարություններ պատերազմից հետո անչափ ռեզոնանսային էին, մասնավորապես՝ Իսկանդեր մարտավարական համակարգի փաստացի խոտանված լինելու, բանակում հրթիռների միջից պլատաներ հանելու և վաճառելու, Հայաստանում օտարերկրյա գործակալների մասին պնդումները; Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ  Սերժ Սարգսյանը խաղատներում պարտվում է մեր երկրի բյուջեն՝ մսխելով մեր պետականությունը: Հովիկ Աբրահամյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր ապօրինի հարստացման մեջ և առաջարկում էր Մոնումենտի դղյակները դարձնել թանգարան, որտեղ վարչապետը կաշխատի որպես գիդ: Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, Փաշինյանը մեղադրում էր Հայաստանում գոյություն ունեցող բոլոր քիչ թե շատ խոշոր բիզնեսին փայ մտնելու մեջ, բացի այդ, ըստ Փաշինյանի, նրան էր պատկանում արագաչափերի բիզնեսը: ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր Շուշին հանձնելու մեջ: Այս մեղադրանքներից և ոչ մեկը մինչ այս պահը չեն հաստատվել:

Ամիսներ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի, բավարարել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու նախարարության՝ պարտավորեցնելով Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։ Սակայն, Արսեն Թորոսյանը, ինչպես երևում է, իրեն օրենքից վեր է դասել և հրաժարվել է կատարել դատարանի վճիռը։

Դատարանը նմանատիպ որոշում կայացրել էր նաև ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի մասով` պահանջելով Փաշինյանից ներողություն խնդրել վերջինիս հայտնի գրիչի թեմայով զրպարտելու համար։ Երկու դեպքում էլ Փաշինյանը իրեն օրենքից վեր է դասել և չի կատարել դատարանի որոշումը։

ՀՀ շրջակա միջավայրի նախկին նախարար, պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պարտվել է դատարանում: Կհիշեք՝ 2021 թվականին, երբ ՇՄ նախարարը Ռոմանոս Պետրոսյանն էր, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանին ազատեց աշխատանքից: Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած նախարարության հիմնավորումն այն էր, որ Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանի նկատմամբ վստահությունը կորել է: Սրանից հետո Իջևանի դենդրոպարկի նախկին տնօրեն Մեխակ Սայադյանը դիմել էր վարչական դատարան՝ վիճարկելով իրեն դենդրոպարկի տնօրենի պաշտոնից ազատելու հրամանի օրինականությունը:

Ամիսներ առաջ, երբ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանից հայ ռազմագերիների խումբ է ժամանելու Հայաստան, հետագայում պարզվեց, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց գերիների։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ՔՊ-ականները սկսեցին իրենց ապաշնորհությունը բարդել այլոց վրա, այս անգամ էլ թիրախում Ռոբերտ Քոչարյանն էր։ Փաստորեն, իշխանությունները չկարողացան գերիներ բերել Հայաստան, իսկ դրա համար մեղավոր են նշանակել Քոչարյանին։ Մասնավորապես, աչքի էր ընկել ՔՊ-ական Նաիրի Փեթակչյանը:

Արարատի մարզպետ աշխատելիս Գարիկ Սարգսյանը ամեն գնով փորձում էր ճնշել Ավշարի միջնակարգ դպրոցում ծագած բունտը՝ հայտարարելով, որ ուսուցիչների հետևում հայտնի քաղաքական ուժեր են կանգնած, նկատի ունենալով՝ Ավշարի Արայիկին և ՀՀԿ-ին: Սակայն, այդ մեղադրանքը չհաստատվեց, ուսուցիչներն էլ դատարանում հաղթեցին մարզպետին:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վերջին հարցազրույցներից մեկում չէր բացառել, որ մաքսային ոլորտում կոռուպցիա կա: Ինչ խոսք, նա նկատի ուներ արդեն իսկ պաշտոնից հեռացած և այդ ոլորտը կուռացիայի ենթարկող Շուշանիկ Ներսիսյանին, ով իր հերթին հարցազրույցներում ակնարկներով նույն մեղադրանքը ուղղել է Բադասյանի հասցեին: Սակայն, երկու պաշտոնյայի հայտարարություններն էլ դեռևս ուսումնասիրոթյան առարկա չեն դարձել:

ԱԳՆ նախկին ղեկավար Արա Այվազյանը երկրի բարձրագույն ղեկավարությանը, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրում էր պետական շահերին դեմ գործելու մեջ: Սա ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանության հոդվածով հանցագործության մասին հաղորդում, սակայն պատկան մարմինները ոչ հերքել են, ոչ հաստատել Այվազյանի հնչեցրած այս մեղադրանքը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այսօր պատասխանելով Հաշվեքննիչ պալատի հայտնաբերած խախտումներին, մեղմ ակնարկ է արել կամ այսպես ասած` «բոչկա է գլորել» իր թիմակից էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի վրա: Ավանեսյանը ակնարկել էր, որ հարցադրումներ առաջացրած ծրագրերը իրականացվել են էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ: Սա բավականին քողարկված փորձ է մեղավորության սլաքները ուղղել Վահան Քերոբյանի կողմը:

Ինչպես տեսնում ենք՝ վերը նշված դեպքերից և ոչ մեկը, որևէ մեղադրանք կամ հրապարակավ արված հայտարարություն այդպես էլ չի հիմնավորվել և հասարակության համար չի փաստարկվել, ապացուցվել: Սա նշանակում է, որ գործ ունենք դասական սուտ մատնության հետ և հարց է առաջանում՝ իսկ ե՞րբ են սուտ մատնության հոդվածով պատժվելու Փաշինյանի թիմակիցները...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular