ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու փաստաթուղթ է մշակվել Վաշինգտոնում, Փաշինյանը և Ալիևը հավանություն են տվել․ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն երկու շաբաթ մամուլում շրջում է անգլերեն մի փաստաթուղթ, որը մշակվել է Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների հովանավորությամբ, որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիեւը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի կետանոց փաստաթուղթ, որի մասին իշխանությունները որեւէ բառ չեն խոսել, չեն հերքել, որտեղ արձանագրվում է՝ Հայաստանը վերջնականապես ձեռքերը լվանում է Արցախից, ինքնորոշման իրավունքից, մեր երեսունամյա պայքարից։ Մեկ մեջբերում՝ Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցչի, ով կաշխատի Լեռնային Ղարաբաղի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անցկացնելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ:

Այսքանը՝ արցախցին էթնիկ փոքրամասնություն է միայն, ըստ արեւմտյան ծրագրի։ Էլ ինչու՞ պետք է Մինսկի խումբ աշխատեցնեն, բանակցություններում միջնորդ լինեն։ Հիմա, երեսուն տարուց հետո առաջին հայկական իշխանությունն է, որ համաձայն է Արցախը տալու, թշնամու բոլոր պահանջները կատարելու։ Սա է մինչեւ տարվա վերջ ստորագրվելիք իբր խաղաղության պայմանագիրը։ Նոյեմբերի 9-ի այդքան քննադատված հայտարարությունից առավել շատ զիջումով փաստաթուղթ. կրկնակի կապիտուլացիա։

Սիրելի հայրենակից։ Չի բերելու այս իշխանությունը քեզ խաղաղություն, ինչպես չբերեց անցնող 2 տարիներին։ Ոչ միայն չի բերելու, այլեւ նոր փորձանք ու փորձություն է բերելու արդեն ի շարունակություն Ջերմուկի, Վարդենիսի, Ներքին Հանդի, Սոթքի ողբերգության, հսկայական տարածքների թշնամական օկուպացիայի։ Այսօր արդեն Հայաստանի իշխանությունը չի թաքցնում թշնամու ախորժակը Տավուշի, Արարատի, Մեղրիի տարբեր բնակավայրերի նկատմամբ։

Սա պետք է կասեցնել, որ խաղաղություն ցուցանակի տակ թաքնված պարտությունը, նոր պատերազմները, բռնագրավումը չթակի ամեն մեկիս դուռը՝ իմ բնակած Քանաքեռից մինչեւ հեռավոր բնակավայր։ Ու վերջապես։ Այս իշխանությունը չունի որեւէ լիազորություն, մանդատ, իրավունք իր ձախողումների, ավերի, անկարողության պատճառով զրկել մեր սերունդներին իրենց իրավունքների տերը լինելու հնարավորություններից։

Այս իշխանությունն ու Փաշինյանը չեն կերտել Հայոց պետականությունը, Արցախի Հանրապետությունը, որ վաշինգտոններում, պրահաներում մի ստորագրությամբ որոշեն, որ արցախցին, ազատ Արցախն ընդամենը Ադրբեջանի կազմում էթնիկ փոքրամասնություն է։ Մեր ժողովրդի իրավունքների գողը ի վերջո պատասխան կտա։ Ու սիրելի հայրենակից, կրկնում եմ այս ամբիոնից մի քանի շաբաթ առաջ ասածս խոսքերը։ Հիմա ոչ թե Նիկոլին, այլ Հայրենիքը փրկելու ժամանակն է։

ՈՒ վերջում։ Այս դահլիճում, անվտանգության աշխատակիցներն բռնությամբ ինձ հեռացրին ամբիոնից, քանի որ հայտարարել էի՝ Արցախն ուրացողը դավաճան է։ Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանն էլ կրկնեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Դե եկեք պատռենք Արցախն ուրացող այս ու նմատիպ փաստաթղթերը, մերժենք դրանք, մերժենք ուրացողին ու ուրացողներին»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular