ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունների նման հիստերիկ որոշումները չեն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա․ Զատուլին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Yerevan.Today-ի հետ զրույցում մեկնաբանել է իր՝  ՀՀ մուտքն արգելելու մասին որոշումը։

 «Դա մեզ համար անսպասելի էր, նամակը ստացել ենք ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետից։ Մեզ ասացին, որ իմ այցը ցանկալի չէ,  իսկ իմ հայտարարությունները (շարադրում եմ ոչ բառացի, Կ․Զ․) վնաս են հասցնում  Հայաստանին։

Ես դա գնահատում եմ որպես պատասխան Երևանում հոկտեմբերի 28-ին կայանալիք «Լազարևյան ակումբի» նիստին մասնակցելու հրավերին, որն ուղարկել  էինք  նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանին։ Քննարկման թեման  է՝ «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան։ Մենք ցանկություն հայտնեցինք քննարկել նման թեմա՝  կապված  բոլորին հասկանալի այն բանավեճերի հետ, որոնք տեղի են ունենում այժմ Հայաստանում։

Իհարկե՝ գնահատում եմ այդ քայլը որպես վիրավորանք իմ անձի հանդեպ։ Եվ հարց է առաջանում՝ ո՞ր ելույթներ են իրենք համարում ցանկալի, որոնք՝ ոչ»։

Մեր զրուցակիցն ասաց, որ գործունեության գլխավոր տեղում եղել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը․ «Տարիներ շարունակ ես հանդես եմ եկել Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացման օգտին, հեղինակել եմ  ՌԴ Պետդումայի 1995թ․ Որոշումը, որից հետո Պետդումայի կողմից  ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը․․․»։

Կոնստանտին Զատուլինը տարօրինակ է համարում, որ իրեն անցանկալի անձ հայտարարելու նամակը ոչ թե դիվանագիտական խողովակով է ստացել, այլ ԱԺ վարչությունից։ «Այցի ոչ ցանակալի լինելու մասին խոսում է ՀՀ ԱԺ Արտաքին կապերի վարչության պետը՝ փաստացի վերցնելով  իր վրա Սահմանապահ ծառայության գործառույթները»։

«Ես կարող եմ միայն ցավով արձանագարել, որ այսօր ՀՀ-ում մի իշխանություն է, որը հաշվի չի նստում ո՛չ արդարության, ո՛չ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման շահերի հետ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է «Լազարևյան ակումբի» նիստի կայացմանը, Զատուլինը նշենց,  որ իրենք հանկարծակիի  են եկել, և այդ մասով պետք  է որոշում կայացվի․ «Մենք կարգավորել էինք կազմակերպչական բնույթի բոլորը հարցերը, երեկ անգամ դիմել էինք ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Ջերմուկ մեր այցին աջակցելու նպատակով։ Մենք ցանկանում էինք տեղում ծանոթանալ Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքներին։ ՀՀ իշխանություններին այդ ամենի մասին քաջ հայտնի էր։ Սակայն այդ ամենը նրանց համար կարևոր չէ, որոշիչ են որոշակի ներքաղաքական հանգամանքերը»,- նշեց ՌԴ Պետդումայի պատգամավորը։

«Իմ ելույթները հենց այս իրավիճակի մասին էին․ այսօր ՀՀ իշխանությունները ՌԴ դաշնակից պետությունից ցանկանում են վերածվել Արևմուտքի դաշնակից պետության։

Ես հրապարակայնորեն խոսել եմ այն մասին, որ ՀՀ-ում վերջին ամիսներն հնարավոր են համարում շահարկել  այն թեմաները, թե ՌԴ-ն դավաճանել է Հայաստանին, ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտականությունները և այդ ֆոնին զարգացնում են իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ, որը ներկայումս ներգրավված է ՌԴ-ի հետ հակամարտության մեջ։

Եվ այժմ մենք գիտենք, որ ՌԴ-ում  նախատեսում է Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպում, և այդ ֆոնին նման քայլ է արվում․․․»,- ընդգծեց Զատուլինը։

Կոնստանտին Զատուլինը նշեց նաև․ «ՀՀ իշխանությունների նման հիստերիկ որոշումները չեն ազդի իմ հայանպաստ դիրքորոշման և գործունեության վրա։ Այսօր առաջին հերթին ես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճակատագրով, որոնք, ըստ իս, դավաճանված են ՀՀ իշխանությունների  կողմից։ Մինչ այդ ես այս բառը չէի կիրառում, իսկ այժմ կարծում եմ, որ ունեմ  դա ասելու բարոյական իրավունք»,- նշեց Զատուլինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular