ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համոզված ենք, որ արտաքին ուժերի կողմից Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի․ ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվային չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, ուր Արեւմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։ Այս մասին ասվում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Վաշինգտոնի եւ Բրյուսելի թելադրանքով գործող բազմաթիվ հիմնադրամները, ՀԿ-ները եւ ԶԼՄ-ները կրկնակի ուժով փորձում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել։

Համոզված ենք, որ արտաքին ուժերի կողմից Մոսկվային ու Երեւանին գժտեցնելու փորձերը հաջողությամբ չեն պսակվի։ Վճռական ենք տրամադրված Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը եւ բազմակողմ համագործակցությունը ամրապնդելու հարցում, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել ներկայիս մարտահրավերները։ Մենք երկխոսություն ենք զարգացնում ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ուղղություններով։ Առեւտրաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։ Լուրջ ծրագրեր են իրականացվում եւ զարգանում տրանսպորտի եւ լոգիստիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են այսուհետ եւս ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսությունում։ Մենք հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներգետիկ եւ պարենային անվտանգության ամրապնդման խնդիրները։ Ճյուղավորված կապեր են պահպանվում գիտական, կրթական եւ մշակութային ոլորտներում։ Երեւանին նշանակալի օգուտներ է բերում ԵԱՏՄ-ին մասնակցությունը»,- նշել է Զախարովան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular