ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հերթական «ականը» Մոսկվայի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է պետության ինքնիշխանության խախտման համար քրեական պատիժ նախատեսել։ Նախագիծը շրջանառվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում։

Նախագծով առաջարկվում է 12-15 տարվա ժամկետով ազատազրկում նախատեսել՝ «ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունների համար»։ Պատժվելու են նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր անողները։

Ընդամենը օրեր առաջ  Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքում («Հայկական ժամանակ» օրաթերթի կայքում) հրապարակվել է «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերնագրով հոդված։ Հղում ունելով «Հավաստի Աղբյուր»-ին՝ կայքը գրում է. «Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը դառնա միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։

Այս երկու տեղեկությունները, բնականաբար, հաջորդել են մեկը մյուսին և հանդիսանում են միմյանց տրամաբանական շարունակությունը: Պարզից էլ պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ՌԴ-ին Հայաստանից դուրս մղելու օպերացիայի իրականացման վերջին արարին և այդ առումով օրենքի նախագծի առաջ քաշումը պայմանավորված է՝ Միութենական պետությանը միանալու կոչեր անող քաղաքացիներին լռեցնելուն: Բացի այդ, եթե կնքվի այսպես կոչված` խաղաղության պայմանագիրը, ապա առաջ է գալու ռուսական բազան Հայաստանի տարածքից դուրս բերելու հարցը և այս դեպքում օրենքը կարող է մահակ դառնալ այդ ծրագրի դեմ ընդդիմացող կամ այդ ծրագիրը քննադատող քաղաքացիների և ուժերի դեմ:

Թեև Փաշինյանը փորձում է կտրուկ շրջել արտաքին քաղաքական վեկտորը, մինչ այս պահը նա հանդիպում է Մոսկվայի համառ դիմադրությանը: Թվիթերյան իր էջում վարչապետը Ադրբեջանի նախագահին առաջարկել էր հաջորդ հանդիպումը կազմակերպել Բրյուսելում: Դրան հաջորդեց լռություն, իսկ այժմ արդեն ռուսական առաջատար պարբերականները գրում են, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կայանալու է Ռուսաստանում՝ իհարկե Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Մյուս կողմից այդ նույն առաջատար պարբերականները Փաշինյանին քողարկված մեսիջ են հղում` գրելով, որ դիցուք՝ վարչապետի այս քաղաքականության արդյունքում հանրության համբերությունը կարող է  հատել: Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք սա մեսիջ է ՀՀ իշխանություններին, որ Արևմուտքին հաճոյալանալու և Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու քայլերը  շարունակելու դեպքում Մոսկվան կանաչ լույս կվառի օրինակ՝ հայկական ընդդիմության առաջ, այսինքն` վտանգի կենթարկվի իր՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Ինչպես երևում է՝ տարածաշրջանում բավականին լուրջ պրոցեսներ են հասունանում, և ՀՀ իշխանությունների անհեռանկար քաղաքականության արդյունքում Հայաստանը կրկին հայտնվելու է դրանց կիզակետում՝ դրանից բխող բոլոր անվտանգային ռիսկերով...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular