ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ցանկանում է Սյունիքի նկատմամբ վերահսկողություն հաստատել․ ՔՊ-ական պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ռազմական գործողությունների միջոցով ցանկանում է Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողություն հաստատել: Այս մասին անցած շաբաթ Սանկտ Պետերբուգում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ զգուշացնելով նաև Նախիջևանում թուրքական կազմավորումների հաշվին ադրբեջանական զինուժի ավելացման մասին, գրում է «Ազատությունը»:

«Ադրբեջանը բացահայտ հայտարարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իր հավակնությունների մասին և պատրաստ է շարունակել ակտիվ ռազմական գործողությունները երկրի հարավային հատվածի՝ Սյունիքի մարզի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա կապ հաստատել Նախիջևանի ինքնավար մարզի, իսկ այնտեղով՝ Թուրքիայի հետ, և այդպիսով լիակատար վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի մեկուսացված տարածքի նկատմամբ։ Մենք չենք բացառում ադրբեջանական զինուժի մարտական ներուժի ավելացումը թուրքական կազմավորումների հաշվին, որոնք արդեն իսկ ունեն սեփական զորամիավորումը երկրի տարածքում՝ Նախիջևանի ինքնավար մարզում՝ ընդհանուր թվով ավելի քան հազար մարդ», - ասել է Խաչատրյանը։

Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը սուր քննադատության է ենթարկել ՀԱՊԿ-ի լռությունն ու անգործությունը՝ մի շարք հարցադրումներ անելով, թե ինչո՞ւ դաշինքը որևէ քայլ չի ձեռնարկում ռազմական, անգամ մարդասիրական օգնություն չի տրամադրում Հայաստանին, այն դեպքում, երբ Ադրբեջանը ներխուժել է ՀԱՊԿ անդամ պետության սուվերեն տարածք և անցած մեկ տարում` 2021-ից 2022 թվականներին վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի մոտ 127 քառակուսի կմ սահմանամերձ տարածք։

«Ինչո՞ւ է որոշում կայացվում՝ բացառել Հայաստանին ռազմական օգնության տրամադրումը։ Ինչու՞ չկա որևէ արձագանք դաշնակից պետության տարածքի նկատմամբ ագրեսիային և օկուպացմանը, գոնե՝ հայտարարությունների մակարդակով։ Ինչո՞ւ է Հայաստանի ինքնիշխան տարածքը կոչվում «վիճելի տարածք»։ Ինչո՞ւ չկա որոշում ՀԱՊԿ-ի կողմից գոնե մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ», - ասել է Խաչատրյանը՝ շեշտելով՝ հայ հասարակության մեջ շատ «ինչու»-ներ են կուտակվել, և հենց ՀԱՊԿ-ի լուռ անգործությունն ու պասիվությունը, ինչպես նաև որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները, որոնք փաստացի աջակցում են Ադրբեջանին, պատճառ են դարձել, որ այսօր հայ հասարակության զգալի մասը պահանջի դուրս գալ կազմակերպությունից՝ բողոքի ակցիաներ և հանրահավաքներ անցկացնելով Երևանի կենտրոնում։

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը հիշեցնում է ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը, որի համաձայն՝ «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա դաշինքը դա կհամարի ագրեսիա անդամ բոլոր պետությունների դեմ: Իսկ այդ դեպքում մասնակից պետությունները պետք է ներառյալ ռազմական օգնություն ցուցաբերեն»։ Այս կետը կյանքի կոչելու համար, Խաչատրյանի փոխանցմամբ, անհրաժեշտ է, որ ՀԱՊԿ-ը հանդես գա դատապարտող քաղաքական հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչելով ագրեսոր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular