Պետքարտուղարության ներկայացուցիչը ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Մարկ Կամերոնն այցելել է Գեղարքունիքի մարզ, եղավ Վարդենիս ու Սոթք բնակավայրերում, հանդիպել ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի հետ և դիտարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են՝ այցի ընթացքում նա ընդգծել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության և Հարավային Կովկասում տևական խաղաղության հարցերում։