ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահյանի Հայաստան կատարած այցը, ինչպես նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու հանգամանքը, բավական հուսավառել են վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին և վարչախմբի մյուս ներկայացուցիչներին։

Երևանում և կապանում արած հայտարարությումնից հետո, Աբդոլահյանը վերադարձել է Երևան և հանդիպել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, թե Հայաստան է այցելել, որպեսզի ՀՀ արտգործնախարարի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանեն ճանապարհային քարտեզը։ Թե ինչ ճանապարհային քարտեզի մասին է խոսքը, Աբդոլահյանը չի մանրամասնել։ Այդուհանդերձ, իրանական պաշտոնյաները հստակ հասկացրել են, որ իրենք դեմ են տարածաշրջանում այլ երկրների ռազմական ներկայությանը, ինչպես նաև Հայաստանի պատմական սահմանների փոփոխությանը։

44-օրյա պատերազմի ժամանակ բավականին հակահայ քաղաքականություն որդեգրած Իրանը վերջապես գլխի է ընկել, թե ինչ սպառնալիքներ կարող են լինել նաև իր համար, եթե հանկարծ Հայաստանը կորցնի Սյունիքը, կամ էլ Սյունիքով Ադրբեջանին հաջողվի միջանցքի հասնել։ Ըստ էության, փաստն այն է, որ Իրանը այժմ պատրաստ է բոլոր միջոցներով պաշտպանել Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, ընդհուպ մինչև ռազմական գործողություններ։ Դա են վկայում Ադրբեջանի հետ սահմանին օրերս տեղի ունեցած բավականին լայնածավալ զորավարժությունները, ինչպես նաև իրանական մեծ զորքերի կուտակումները։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ու Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ և իրենց համար դրական զարգացումներ են նկատում Աբդոլահյանի այս այցով և իրանի դիրքորոշումների կտրուկ փոփոխությամբ։ Եվ նույնիսկ նեղ շրջապատում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե առաջիկա մի քանի տարիներին Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելն անհնար է և իրենք էլ հասկանում են, որ այդ «Խաղաղության պայմանագիրը» լինելու է փաշինյանկան վարչախմբի ավարտը։

Ուստի և, ձգտելու են օգտագործել բոլոր հնարավորությունները՝ որևէ պայմանագիր չստորագրելու և հայ-թուրքական և հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը տևական ժամանակով կասեցնելու առումով։ Փաստացի, նման որոշման կարող է արժանանալ ոչ միայն Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի դժգոհությանը, այլ անգամ՝ Արևմուտքին և չեն բացառվում, որ Հայստանի նկատմամբ լրացուցիչ ճնշումներ սկսվեն։

Մինչդեռ Փաշինյանը գիտակցում է, որ ցանկացած պարագայում խնդրի լուծումը հղի է իր համար չափազանց անցանկալի հետևանքներով և փորձում է Իրանին ներգրավել այս հարցում։ Թերևս դա էր պատճառը, որ օրերս տևական դադարից հետո Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» հատուկ միջանցքի վերաբերյալ նոր հոդված հրապարակեց ՝ միջանցքի գլխավոր շահառուներ անվանելով ո՛չ թե Թուրքիային և Ադրբեջանին, այլ հենց Ռուսաստանին՝ բոլոր սլաքներն ուղղելով Ռուսաստանի դեմ։

Այս իրավիճակում չափազանց ուշագրավ է, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի արձագանքը։ Ցանկացած պարագայում Փաշինյանը փորձելու է մինչև վերջ «բլեֆ» անել։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular