ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արա Աղայանը՝ Եվրոպայի Մ23 չեմպիոն

ՍՊՈՐՏ

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի միչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը երկամարտի 5-րդ ոսկե մեդալը նվաճեց:

Մինչեւ 23 տարեկանների 96 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արա Աղայանը երկամարտի 363 կգ արդյունքով նվաճեց ոսկե մեդալ: Նա նաեւ նվաճեց առանձին վարժությունների երկու փոքր ոսկե մեդալները:

Պոկում վարժությունում Աղայանը գրանցեց 168 կգ, հրումում՝ 195 կգ արդյունք:

Ալբանիայի մրցահարթակում Հայաստանի մինչեւ 20 եւ 23 տարեկանների հավաքականներն արդեն նվաճել են 9 մեդալ՝ 6 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ: Մ20 չեմպիոններ են դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Լիանա Գյուրշջանյ (81կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) եւ Արա Աղայանը (96 կգ, Մ23), արծաթե մեդալակիր՝ Էմմա Պողոսյան (81 կգ), բրոնզե մեդալակիրներ` Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) եւ Մնացական Աբրահամյանը (81 կգ). երկունս էլ մինչեւ 20 տարեկանների պայքարում:

Հոկտեմբերի 23-ին մրցահարթակ դուրս կգան մինչեւ 20 տարեկանների պայքարում Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), Մերի Թումասյանը (87 կգ) եւ Պետրոս Պետրոսյանը (102 կգ):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular