Խաղաղ օվկիանոսում «Ռոսլին» փոթորիկը ուժգնացել է մինչեւ 3-րդ կատեգորիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽաղաղ օվկիանոսում «Ռոսլին» փոթորիկը ուժգնացել է մինչեւ 3-րդ կատեգորիան՝ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Փոթորիկների դեմ պայքարի ազգային կենտրոնը։
«Ռոսլին» փոթորիկը գտնվում է Մեքսիկայի Մանսանիլյո քաղաքից 270 կմ դեպի հարավ-արեւմուտք եւ շարժվում է դեպի հյուսիս-արեւմուտք 11 կմ/ժ արագությամբ։