ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «անանուն աղբյուրը» և Հայաստանի գլխին կուտակվող վտանգները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տևական ժամանակ դադարել էր անանուն և «հավաստի աղբյուր» ստորագրմամբ հոդվածների հրապարակումը։

Երեկ, հատկապես ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովից հետո, «Հայկական ժամանակը» կրկին անանուն հոդված է հրապարակել՝ Հայաստանի տարածքով հնարավոր միջանցքի շահառուների մասին։ Թերևս որևէ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ հենց այդ «հավաստի աղբյուրի» ետևում կանգնած է ոչ այլ ոք, քան վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը, իսկ այդ հոդվածները ուղղված են ոչ այնքան ներքին լսարանին, որքան արտաքին։ Փաշինյանն ինչ որ բան է ուզում հասկացնել Թուրքիային, Ադրբեջանին և Ռուսստանին, սակայն ինչպես միշտ նրա դուխը չի բավականացնում դա անել սեփական դեմքով։

Ըստ այդ աղբյուրի՝ Հայաստանի սուվերեն տարածքով միջանցքի շահառուներ են Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը։ Միջանցքը Ռուսաստանին թույլ կտա ազդեցություն ունենալ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա բեռնափոխադրումների նկատմամբ, ազդեցություն ունենալ Իրանից Հայաստան ցամաքային տարածքով անցնող բեռների վրա, հավելյալ լծակներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի վրա, ինչպես նաև վերահսկել արևելք, արևմուտք ճանապարհների ամենակարևոր հանգույցը։ «Հայկական ժամանակի» աղբյուրը պնդում է, թե որքան էլ ռուսական պաշտոնական հարթակները փորձում են հերքել Ռուսաստանի մասնակցությունը Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք բացելու նկրտումներին, փաստերը այլ բան են վկայում, թե որոնք են այդ փաստերը , առանձնապես Փաշինյանը ջանք չի գործադրել ներկայացնել։

Հեղինակը նշում է, որ Ռուսաստանը միջանցք ստանալու մի քանի տարբերակ ունի. Ռուսատանի դաշնակից Ադրբեջանը ռազմական էսկալացիայով թուլացնում է Հայաստանին այնքան, որ Հայաստանը ստիպված լինի մտնել Միութենական պետության կամ Ռուսաստանի կազմի մեջ, և Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում Հայաստանի սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջևան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի Ռուսաստանը։ ՀԺ-ն նշում է, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան, թե՛Ռուսաստանը կողմ են, որ Հայաստանի տարածքով միջանցք լինի Ռուսաստանի վերահսկողության ներքո։ Ըստ էության, նույնիսկ եթե ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը իր այս գաղտնագրերով փորձում է ինչ որ բան փոխել, նրա իսկ պնդումներով կարելի է եզրակացնել, որ Հայաստանը գտնվում է ծանրագույն վիճակում, և դրա հիմնական և գլխավոր պատճառն ու մեղավորը ոչ այլ ոք է, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Փաստացի, սեփական լրատվամիջոցով նման հոդվածներ հրապարակելուց հետո, ինքնասիրություն և արժանապատվություն ունեցող մարդը հրաժարական կներկայացներ, Հայաստանի հանրությանը հնարավորություն տալով, տարբերակներ գտնել վտանգավոր զարգացումներից խուսափելու համար։

Մինչդեռ Փաշինյանն ինքը, ոչ միայն դա չի անելու, այլ նաև փորձում է հանրությանը նախապատրաստել ողբերգական զիջումների։ 

Վարդան Քառյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular