ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության պայմանագրի վտանգները» և թուրքական հոխորտանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը, նախօրեին, Արցախից զավթած Կովսականում, որն ադրբեջանցիները Զանգելան են անվանում, միջազգային օդանավակայան են բացել։

44-օրյա պատերազմից հետո ընդամենը մեկուկես տարում Ադրբեջանը լուրջ ենթակառուցվածքներ է ստեղծել, և Էրդողանը մեծի իրավունքով ժամանել էր անձամբ «տեսչական ստուգում» իրականացնելու, պարզելու, թե ինչպես են ծախսվել թուրք-ադրբեջանական տանդեմի գումարները։

Օդանավակայանի բացումը նաև լավ առիթ էր դարձել Էրդողանի համար հերթական հոխորտանքները տալու Հայաստանի հասցեին։ Մասնավորապես նա հայտարարել է, թե անհրաժեշտ է համարում՝ Հաագայի միջազգային դատարանի միջոցով Հայաստանից պահանջել փոխհատուցում վճարել Ադրբեջանին՝ Ղարաբաղին հասցված վնասի և ավերածությունների համար։

«Անհրաժեշտ է նրանց (հայերին-խմբ․) անկյուն քշել»,- ասել է Էրդողանը։ Ըստ էության Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը բացահայտում է Հայաստանի նկատմամբ թշնամիների իրական նպատակները,իսկ «Խաղաղության դարաշրջան» բացելու փաշինյանական փորձը ոչ այլ ինչ է, ինչ Հայաստանին հերթական հարված հասցնելու քայլ։

Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր ստորագրի, ապա, ինչպես նշում են բազմաթիվ վերլուծաբաններ, խոստովանելու է, որ ինքն է ագրեսորը, իսկ նման հարկադիր խոստովանանքը հրաշալի առիթ է դառնալու թշնամիների համար՝ Հյաստանին ոչ միայն բարոյապես, այլ նաև տնտեսապես նեղելու, զրկելու ինքնաբավությունից և տնտեսական ու քաղաքական ազատություններից և վերածելու թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդի։

Թե՛ Ալիևը և թե՛ Էրդողանը իրենք էլ չեն թաքցնում իրենց այս նպատակը, միայն Նիկոլ Փաշինյանի ապիկար ու դավաճան իշխանությունն է, որ շարունակում է առաջ մղել խաղաղության դարաշրջան բացելու այս դավադիր օրակարգը՝ հստակ գիտակցելով Հայաստանի Հանրապետությանը և Արցախին սպառնացող վտանգները, մինչդեռ սեփական իշխանությունը պահպանելու իրենց մոլուցքի մեջ, նրանք պատրաստ են ոտատակ տալ և Թուրքիայի կցորդի վերածել Հայաստանի Հանրապետությունը։ Փաշինյանը ցանկանում է ղեկավարել Հայաստանը, նույնիսկ եթե այն վերածվի Թուրքիայի վիլլայեթի։

Մանե Իսրայելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular