ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին կտրամադրենք տեսագրություններ. Գեղարքունիքի մարզպետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 21-ին ընդունեցի ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներին՝ գնդապետ Ռոբերտ Արկադիուս Տկաչուկի գլխավորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը։ Հանդիպման նպատակն էր՝ տեղում ծանոթանալ մի շարք ուղղություններով 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին։

Ողջունելով առաքելության ներկայացուցիչների այցը Գեղարքունիքի մարզ՝ ներկաների ուշադրությունը հրավիրեցի ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների 12 բնակավայրերում ստեղծված իրավիճակի վրա, հույս հայտնելով, որ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների արագ արձագանքը հնարավորություն կտա՝ ճիշտ գնահատել իրավիճակը։

Պատրաստակամ եմ՝ անհրաժեշտության դեպքում ԵԱՀԿ փաստահավաք աշխատանքային խմբին անձամբ ուղեկցել հրետակոծությունից տուժած բնակավայրեր, սահմանային գոտիներ և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նրանց բոլոր հարցերում։ Կտրամադրենք նաև տեսագրություններ և լուսանկարներ, որոնք ավելի խոսուն և համոզիչ են դարձնում թշնամու ագրեսիվ գործողությունները։

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացրեց նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը՝ կարևորելով ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների այցը մարզ։

Նա խոսեց թշնամու ներթափանցման, հայկական կողմին պատճառած տարածքային և մարդկային կորուստների, քաղաքացիական բնակչության ահաբեկման և անհետ կորածների մասին։

ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին՝ հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար, նշելով, որ անհրաժեշտության դեպքում առաքելության անդամները կայցելեն սահմանամերձ գոտի և տեղում կիրականացնեն դիտարկումներ»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular