ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատվիրատուների մասով կասկածանքս առավելապես վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա իշխանական մերձավոր շրջապատին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքական գործիչ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն օրեր առաջ հարձակման ու ծեծի էր ենթարկվել: «1or»-ը կապ հաստատեց վերջինիս հետ` նրա առողջական վիճակի, ինչպես նաև քրեական վարույթի ընթացքի մասին մանրամասներ ճշտելու մասին:

Ղազարյանն այժմ կազդուրվում է: «Այսօր էլ եմ այցելել բժշկի` վերքը մշակելու և վիրակապը փոխելու նպատակով: Գտնվում եմ բժիշկների հսկողության ներքո, բայց ինքնազգացողությունս օր օրի ավելի լավանում է»,- «1or»-ի հետ զրույցում ասում է նա:

ՔԿ-ում Ղազարյանի նկատմամբ բռնության դեպիք առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Նշում է` իրավապահ մարմինները շատ տարօրինակ լռություն են ցուցաբերում: «Ոչ մի պաշտոնական հաղորդագրություններ, ըստ էության, իրավապահ մարմինները չեն տվել: Սա տարօրինակ է: Ո՛չ ոստիկանության, ո՛չ ՔԿ-ի, ո՛չ դատախազության, ո՛չ ՄԻՊ-ի մամուլի հաղորդագրությունների մեջ այդ դեպքին որևէ անդրադարձ չկա: Միայն լրագրողական հարցումների պատասխանով է ՔԿ մամուլի խոսնակն ասել, որ թեթև մարմնական վնասվածքներ պատճառելու հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել: Տարօրինակ է, որ վարույթը նախաձեռնվել է թեթև մարմնական վնասվածքներով, բայց այն Շենգավիթի ՔԿ-ից տեղափոխել են Երևան քաղաքի վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Եթե գնահատում են թեթև մարմնական վնասվածք պատճառելու միջադեպ, ապա հարց է առաջանում, թե ինչո՞ւ են որոշում կայացրել դրա վարույթն իրականացնել ավելի բարձր քննչական մարմնում, ընդ որում` ծանր հանցագործությունների բաժնում: Բացի դա, թեթև մարմնական վնասվածք պատճառելու մասին եզրահանգմանը եկել են առանց դատաբժշկական եզրակացության: Քննիչի ներկայությամբ գտնվել եմ հիվանդանոցում, իմ գլխի վրա կարեր են դրել, բժշկական հետազոտություն եմ անցել և այլն, այդ ամենը եղել է իրենց աչքի առաջ և չունենալով դատաբժշկական եզրակացություն, որակումը տվել են թեթև մարմնական վնասվածք»,-նշում է մեր զրուցակիցը` հավելելով, որ հանցագործներին բացահայտելու վերաբերյալ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա, այսինքն` այս գործով որևէ մեկը ձերբակալված կամ կալանավորված չէ:

Հենց հարձակման օրը հիվանդանոցի մուտքի մոտ Ղազարյանը, պատասխանելով լրագրողների հարցին` կապված հարձակման պատճառների մասին, նշել էր` հարձակումը պայմանավորված է բացառապես իր քաղաքական գործունեությամբ: Արդյո՞ք ունի կասկածներ, թե ով կարող է կանգնած լինել այս հարձակման հետևում: «Պնդում եմ, որ հարձակումը բացառապես իմ քաղաքական, հասարակական գործունեության, այդ շրջանակներում ցուցաբերած իմ դիրքորոշումների, դրանք հրապարակայնորեն, համարձակ կերպով ներկայացնելու հետ է կապված: Իմ կարծիքով,  պատվիրատուն և իրագործողները տարբեր հանցագործներ են: Պատվիրատուների մասով կասկածանքս առավելապես վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ նրա իշխանական մերձավոր շրջապատին կամ ընտանիքի անդամներին»,-եզրափակում է Էդգար Ղազարյանը:

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular