ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային խաղացողներն այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում․ Արայիկ Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույցով ամփոփել է երևանյան հանդիպումները ՀՀ իշխանությունների հետ։ Նրա խոսքով՝ ստացել են տեղեկություններ վերջին մեկուկես ամսվա զարգացումների, հանդիպումների, ՀՀ այցելած բարձրաստիճան պաշտոնյաների բարձրացրած խնդիրների մասին։

«Այդ տեղեկությունները հիմք են հանդիսացել՝ հասկանալու՝ ընդհանուր առմամբ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ինչ տեսակետներ են հնչում միջազգային հանրությունում։  Մենք մեր հասարակությանը պետք է ներկայացնենք իրական պատկերը, եւ դրա մեջ մեկ-մեկ լինում են դառը ճշմարտություններ կամ այնպիսի թեմաներ, որոնք հաճելի չեն», - նշել է ԱՀ նախագահը։ 

Նրա խոսքով՝  պարզ է, որ այսօր առաջին հերթին խաղաղության պայմանագրի կամ ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է․

«Իհարկե քննարկումների ժամանակ արծարծվում է ղարաբաղյան խնդիրը, եւ եթե մինչ այս տարածաշրջանի գլխավոր խնդիրը եղել է ղարաբաղյան կոնֆլիկտը՝ իրենց ձեւակերպմամբ, իսկ մեզ համար Արցախի կարգավիճակի կամ ապագայի խնդիրը, ապա այսօր տարածաշրջանային գլխավոր խնդիրը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտներն են, եւ այդ առումով մենք սթափ պետք է գնահատենք՝ առանց շեղվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմից․ դա քննարկման ենթակա չէ»։

Լրագրողի հարցին, թե արդյոք Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու ցանկությունն աշխարհի համար հասկանալի՞ է, եւ կարողանո՞ւմ են հիմնավոր արդյոք, Հարությունյանը պատասխանեց․

«Միջազգային խաղացողները, որոնք փորձում են ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի հետ կապված իրենց ծառայությունները մատուցել, արցախյան խնդիրը ստորադասում են, եւ բաց պետք է ասենք մեր հասարակությանը՝ այնքան էլ նպաստավոր առաջարկներ չեն ներկայացնում, բայց դա չի խանգարում մեզ իրականացնելու ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան ազգերի ինքնորոշման այդ կարեւոր նորմը, եւ մեր պայքարը լինելու է այդ նորմի շրջանակներում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular