ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանը՝ թիրախում. կգնա՞ Փաշինյանը ռուսական կապիտալի «ռեյդերական» զավթման

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում հակառուսական տրամադրությունների ֆոնին լուրեր են տարածվում, թե Արեւմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Հայաստանից, եւ դա դրսեւորվում է ոչ միայն ռուսական ռազմաբազայի դուրսբերման եւ ՀԱՊԿ-ն լքելու ակնարկների տեսքով: Հայտնի է, որ Հայաստանն ու ՌԴ-ն միմյանց հետ կապված են ոչ միայն ռազմավարական դաշնակցային կապերով, այլեւ՝ տնտեսական։ Ռուսական ընկերություններն են շահագործում Մեծամորի ատոմակայանը, Հայաստանի երկաթուղին, գազամատակարարումն իրականացնում է ռուսական «Գազպրոմ» ընկերությունը, դիզվառելիքը հիմնականում ներկրում է «Ռոսնեֆտ»-ը, իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերն ու բարձրավոլտ էլեկտրական ցանցերը պատկանում են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին։

Եվ այս ֆոնին, բավական ուշագրավ պրոցեսներ են զարգանում, որոնք միտված են էներգետիկ դաշտի ազատականացման անվան տակ՝ դուրս մղել ռուսական կապիտալը ՀՀ էներգետիկ դաշտից: Շաբաթներ առաջ Հայաստանի ԱԳՆ պատվիրակությունը գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ ստորագրվել են մի շարք կարևորագույն փաստաթղթեր և ձեռք են բերվել համաձայնություններ: Հանդիպումների արդյունքում տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան փաստաթղթերը կնպաստեն Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը: ԱՄՆ Պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսն էլ, մայիսի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հուշագրին, հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ մատակարարումները։ Խոսք գնաց անգամ այն մասին, որ Երևանը քննարկում է հայկական նոր ԱԷԿ-ի կառուցման գործում ամերիկյան մասնակցության հարցը։ Դրանից ամիսներ առաջ պարզ էր դարձել, որ Հայաստանը հրաժարվում է ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի համար նախատեսված ռուսական վարկից: Իսկ ՄԱԳԱՏԷ-ի նախագահի այցից հետո քննարկվում էր հնարավորությունը, որ  ստորագրված հայ-ամերիկյան միջուկային ոլորտի համագործակցության հուշագրի հիման վրա Երևանն ընտրի ամերիկյան մոդուլային փոքր կայանների տարբերակը:

ԱՄՆ կատարած այցից հետո պարզ դարձավ ևս մեկ իրողություն, որ բրիտանական Shell -ը ամիսներ անց մուտք կգործի հայկական շուկա:  Այս համատեքստում պետք է ընդգծել այն հանգամանքը, որ Արևմուտքի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ «Շելը» միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժման պատճառով:  Հետևաբար սա ոչ միայն կոմերցիոն հարց է, այլ առաջին հերթին աշխարհաքաղաքական, քանի որ սրանով Հայաստանի իշխանությունները բավականին լուրջ հարված են հասցնելու Ռոսնեֆտին, որը հանդիսանում  է ՀՀ հիմնական մատակարարը այս պահին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արձանագրել էր, որ Հայաստան ներմուծվող բենզինի և դիզելային վառելիքի գերակշիռ մասը հայաստանյան ներմուծողները ձեռք են բերում «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ-ից, որը հանդիսանում է Ռուսաստանի նավթաարդյունաբերության առաջատար «ՆԿ «Ռոսնեֆտ» ՀԲԸ դուստր ձեռնարկությունը: Այլ կերպ ասած՝ «Ռոսնեֆտ-Արմենիա»-ն միջնորդ կազմակերպություն է հայաստանյան ներմուծողների և ռուսական «ՆԿ «Ռոսնեֆտ»-ի միջև: 

Վերջերս մամուլում հայտնվել է մի տեղեկություն, որը իշխանությունները սովորականի համաձայն չեն շտապում հերքել: Այդ տեղեկության համաձայն Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի ընթացքում պատվիրակներից Ֆրենկ Փալոնը գաղտնի հանդիպում է ունեցել Տիգրան Ավինյանի հետ։ Այս հանդիպման ժամանակ Ավինյանին հանձնարարվել է ցանկացած միջոցներով «նեղել» «Գազպրոմ Արմենիայի» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ձեռնարկության ներկայիս սեփականատերերին՝ ընդգծելով, որ այս ընկերությունների ձեռքբերման համար ԱՄՆ կառավարությունը պատրաստ է ցանկացած միջոցներ հատկացնել։ Վերոնշյալ ձեռնարկությունների սեփականատերերն են համապատասխանաբար «Գազպրոմ»-ը և Սամվել Կարապետյանը։ Այս տեղեկությունները չհերքվեցին, փոխարենը պարզ դարձավ, որ կառավարությունը հանկարծ որոշել է աուդիտ իրականացնել ՀԷՑ-ում: Բացի այդ, ՀԷՑ-ը հայտնվել է նաև ՊԵԿ-ի թիրախում, այստեղ մանրակրկիտ հարկային ուսումնասիրություններ են սկսվել: Լուրեր են տարածվում, որ հաջորդիվ նմանատիպ ուսումնասիրություններ և աուդիտ իրականացվելու է «Գազպրոմ»-ում: 

Արդյո՞ք Փաշինյանը, ստանալով Արևմուտքի քարտ-բլանշը, ռուսական կապիտալի ռեյդերական զավթմանն է նախապատրաստվում, որի արդյունքում դիցուք՝ Սամվել Ալեքսանյանից կխլվի ՀԷՑ-ը ազգայնացման և արևմտյան արդյունավետ մենեջմենթ իրականացնող ընկերությանը հանձնելու պատրվակով: Ամեն դեպքում, նման սցենարի հավանականությունը մեծ է, իսկ առաջին ծիծեռնակներն՝ արդեն իսկ առկա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular