ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահան Քերոբյանի սայթաքումը բացահայտեց իշխանությունների դավաճանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

150 հազար դոլար ներդրման դիմաց պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու կառավարության նախագիծը բուռն դժգոհություն է առաջացրել հանրության և քաղաքական շրջանակների մոտ։ Շատերն արձանագրում են, որ սա բաց հրավեր է մեր թշնամիներին։

Հայաստանում որոշակի չափով ներդրումներ անելու դիմաց քաղաքացիություն ստանան և ազդել հայաստանյան քաղաքական զարգացումների վրա։ Հայաստանի կառավարության անդամներից մեկը՝ Վահան Քերոբյանը, ինքն էլ անուղղակի կերպով հաստատում է այս պնդման իսկությունը։ Երեկ լրագրողների հետ զրույցում Քերոբյանը հայտարարել է, թե օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսված են Հայաստանում։

Ըստ Քերոբյանի՝ այս նախագծով կլուծվի երկու հարց՝ միգրացիայի հարցը , այսինքն որոշակի կատեգորիայի անձանց դարձնել ՀՀ քաղաքացիների, և ներդրումների միջոցով ՀՀ տնտեսությունը զարգացնելը։ Հարցին՝ մտավախություն չկա՞, որ թուրքերն ու ադրբեջանցիները նույնպես կկատարեն և կդառնան ՀՀ քաղաքացիներ, Քերոբյանը պատասխանել է.« Խոսքը չի գնում նրա մասին, թե ով կդիմի, կստանա քաղաքացիություն, անհրաժեշտ ընթացակարգերը թե՛ ոստիկանության, թե՛ ԱԱԾ-ի կողմից կատարվելու են և այդ հարցերը այդ մակարդակում կչեզոքացվեն։ Չենք ունենա մի այնպիսի իրավիճակ և կունենանք չափից շատ երկքաղաքացի թուրքեր»։

Քերոբյանի այս հայտարարությունը վկայում է, որ Հայաստանի Իշխանությունը ինքն էլ չի բացառում թշնամական պետությունների քաղաքացիների կողմից նման կերպ Հայաստանում ազդեցություն և ունեցվածք ձեռք բերելու հնարավորությունը։ Ավելին, ճշտող հարցին՝ արդյո՞ք կբացառվի թուրքերի և ադրբեջանցիների քաղաքացիություն տրամադրելը, Քերոբյանն ավելի անհեթեթ պատասխան է տվել. «Չեմ կարող ասել՝ կբացառվի, իդեպ Թուրքիայում էլ ապրում են բավականին շատ թվով հայեր»։

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ Հայաստանը և Թուրքիան իրենց քաշային կատեգորիաներով տարբեր պետություններ են։ 80 միլիոնանոց Թուրքիայի համար բնավ խնդիր չի ներկայացնում չեզոքացնելու իր տարածքում հնարավոր կասկածելի տարրերին, իսկ թուրքական հատուկ ծառայությունները միշտ էլ ունեն հնարավորություն կանխելու որևէ կասկածելի բան, նույնիսկ, եթե այդպիսի քայլ անցնի տեղի հայ քաղաքացիների մտքով, իսկ Հայաստանի քաղաքացի դառնալու դեպքում թուրքերը ոչ միայն հնարավորություն կունենան մեծ ազդեցություն ունենալու Հայաստանում, այլ նաև ահռելի հողատարածքներ կկարողանան ձեռք բերել, ինչպես նաև վտանգել Հայաստանի բիզնեսը և քաղաքականությունը։ Թերևս կարող ենք փաստել, որ նման նախագիծը Քերոբյանի հայտարարությունից հետո շատ ավելի մեծ կասկածների և մտահոգությունների տեղիք կարող է տալ։

Դժվար է ասել,արդյո՞ք Հայաստանի իշխանությունները գիտակցում են իրենց քայլի վտանգավորությունը թե ոչ, մի բան փաստ է, որ սա հերթական դավաճանական և ապիակար քայլերից մեկն է փաշինյանական վարչախմբի։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular