ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին ու Ալիևին հոկտեմբերի վերջին կնստեցնեն մեկ սեղանի շուրջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում կայացած գագաթնաժողովին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել էր հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Ընդ որում նշել էր, որ դա կարող էր լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ։

«Ես հաճույքով հրավիրում են և՛ Ադրբեջանի ղեկավարին և՛ Հայաստանի վարչապետին, դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ և ինչպես ես հասկացա, այժմ հետաքրքրություն կա հանդիպելու Ռուսաստանում», - ասել էր նա ԱՊՀ գագաթնաժողովում։

Թեև հանրային միջոցառմանը Պուտինը դիվանագիտական բառապաշարով էր ձևակերպել իր հրավերը, բայց մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թե՛ Հայաստանի վարչապետի, թե՛ Ադրբեջանի նախագահի լուրջ ճնշում կա, և հանդիպումը ամենայն հավանականությամբ կկայանա հոկտեմբերի 30-ին կամ 31-ին։

Ըստ էության, երկուսին էլ ստիպել են ժամկետների հստակեցում անել և որոշվել է հանդիպումը կազմակերպել հոկտեմբերի վերջին։ Առայժմ հստակ չէ , թե ռուսական որ քաղաքում է կայանալու այդ հանդիպումը, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա Պետերբուրգում։ Փաշինյանն ինքն է մերձավոր շրջապատին հայտնել, թե այլևս անհնար է դիմադրել Ռուսաստանի ճնշումներին։

Հատկապես իր արևմտամետ խաղերի պայմաններում, ինչպես նաև արևմտյան տարբեր պատվիրակությունների Հայաստան այցի պայմաններում, Ռուսաստանը մտադիր է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և պարտադրել «Խաղաղության պայմանագիր» կնքել, կարգավորել հարաբերությունները բացառապես ռուսական հովանավորությամբ։ Իզուր չէ, որ հենց Աստանայի հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը տվիթերում Իլհամ Ալիևին կոչ արեց սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների նիստ գումարել Բրյուսելում։

Ըստ էության, դա էլ Բրյուսելի պատասխանն էր, որ Նիկոլ Փաշինյանի բերանով փորձում է պարտադրել Ադրբեջանին նախաձեռնությունը կրկին փոխանցել արևմուտքին։ Ալիևը սակայն այդ կուտը չկերավ, և Աստանայում լուրջ ռեվերանսներ արեց Ռուսաստանին։ Առաջիկա օրերին կհայտարարվի, թե կոնկրետ ո՞ր օրը և որտե՞ղ է կայանալու այդ հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի մասնակցությամբ։

Աննա Նադոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular