ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանի նպատակը այն է, որ ժողովուրդը կարողանա վայելել իր ստեղծած բարիքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Միլաննա Կարագյոզյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Այն, որ Գագիկ Ծառուկյանի առաջնային նպատակը ժողովրդին, ազգին ու պետությանն օգնելն է, հայտնի է բոլորին: Դա ևս մեկ անգամ ապացուցվեց երեկ տեղի ունեցած ԲՀԿ համագումարի ժամանակ, երբ նա բարձրաձայնեց այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում կան:

Այդ խնդիրների մասին տեղյակ են բոլորը, բայց ոչ բոլորն ունեն քաղաքական կամք՝ դրանք լուծելու համար: Իսկ ահա Ծառուկյանը, ով վայելում է ժողովրդի սերը, հարգանքը, ում հետ հույս են կապում բոլորը, ում վերադարձին սպասում էին բոլորը, ունի և ցանկություն, և կամք Հայաստանը շենացնելու ու ծաղկեցնելու: Նրա երեկվա հայտարարությունը հենց առաջիկայում իրականացվելիք աշխատանքների մասին էր: Ոչ մի պոպոիլիզմ, ոչ մի ավելորդ խոսք: Հստակ ու հասկանալի ձևակերպումներ, շեշտադրումներ, որոնք տրվեցին նրա կողմից:

Գագիկ Ծառուկյանի ասածներն այնքանով են պարզ և իրականանալի, որքանով, որ նա շատ լավ գիտի բոլորի խնդիրների մասին: Նա ամեն օր տեղեկանում է գյուղացիների խնդիրների մասին, և շատ հաճախ գյուղացին հենց նրա շնորհիվ է, որ չի սնանկանում: Պարզ է չէ՞, որ այսօր բոլորի վիճակը ահավոր վատ է: Իսկ ի՞նչ է ցանկանում Գագիկ Ծառուկյանը: Նա ցանկանում է մարդու ձեռքից փուշ հանել, օգնել, նպաստել, որ մարդիկ վայելեն իրենց քրտինքով ստեղծածը:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular