ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԱՆԻ ԴԵՌ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԻՄԱՆՈՒՄ Է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրացավ 100 օրը։ Այդ օրերին ոչ ոք ձեռքերը ծալած չի նստել։ Իշխանության հակառակորդները (ընդդիմություն ասելը չափազանցություն կլինի) ձեռքերը շփելով հաշվում են վրիպումները, կողմնակիցները գումարում, բազմապատկում, ուռճացնում են ձեռքբերումները։

Վախենամ թե երկու կողմերի ջանքերն էլ ապարդյուն են։ Ո՛չ ակնհայտ ձեռքբերում կա, ո՛չ անսպասելի կորուստ։ Կորստաբերությունը ծրագրավորված էր իշխանափոխության եղանակով եւ կառավարման որակի ընդհանուր անկումը սպասելի էր։ Այն արատները, որ ձեռք բերեց Լ. Տեր-Պետրոսյանի իշխանությունը 4-րդ տարուց սկսած, դրվեց այս կառավարության հիմքում։ Դրանցից արատածին գլխավոր արատն է ինքնասիրահարվածությունն ու ամբարտավանությունը՝ գեղջկական սենտիմենտալիզմի նոպաներով։

Բայց ի՞նչ էր անելու այս կառավարությունը, որ չի անում։ Կառավարման որակի հարցը մարդկանց առանձնապես (մի քիչ շատ են գողանում-մի քիչ պակաս են գողանում) չի հուզում։ Ինչպե՞ս է լուծվելու խաղաղության հարցը։ Ինչպե՞ս է լուծվելու (եթե բանը դրան հասավ) պատերազմի հարցը։ Խաղաղության հարցի իրենց պատասխանը գոնե ինձ համար քիչ թե շատ պարզ է. առանձնապես չէին էլ թաքցնում։ Բայց պատերազմի հարցը, այսինքն՝ հաջող պատերազմելու հարցը մնում է բաց։ Ավելի ստույգ՝ հայրենիքը պաշտպանելու խնդիրը, որովհետեւ ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այն հայրենիքը, որ ներկայացնում են այսօրվա կառավարիչները, այդ հայրենիքը պաշտպանել կամեցողների թիվը օրըստօրե նվազում է։

Իհարկե, գրքային հայրենասերները կարող են սեղմել իրենց փոքրիկ ու սպիտակ բռունցքները ու կապտած շուրթերով բարբառել. թե հայրենիքը մեկն է, հայրենիքը բոլորինս է եւ այլ ճշմարտություններ, բայց սա արդեն գեղեցկախոսության ոլորտն է։ Ես անկեղծորեն վախենում եմ պարտվողական երեւալու մեջ մեղադրվելուց (անպատվաբեր մեղադրանք է), բայց վախս այնքան սաստիկ չէ, որ մթագնի ուղեղս, առավել եւս լռեցնի տագնապս, որ բանը, ավաղ, դեպի վատն է գնում։ Որ, ազգային միասնության հոխորտանքով այսօրվա կառավարիչները ուղիղ գծով տանում են դեպի ազգային պառակտում։

Մանր կուսակցությունների համերաշխությամբ կուրացած՝ դեպի ժողովրդի հատվածների ու սոցիալական շերտերի, խմբերի պառակտում։ Կամ՝ պառակտման խորացումևէությունը չի փոխվում։

Կոմպլեքսավորված լինելով իշխանության գալու եղանակից, խեղդվելով այն գիտակցությունից, որ Լ. Տեր-Պետրոսյանը իշխանության պատասխանատվությունը իբրեւ սատկած շուն է կախել Քոչարյանի վզից, վերջապես կռահելով, որ երեք տերությունները իշխանափոխության այդ եղանակին համաձայնել են համաձայնագրի ստորագրումը արագացնելու պայմանով, շփոթված լինելով Սամվել Բաբայանի պահվածքից (որ իրենց հետ վարվում է այնպես, ինչպես իրենք Լ. Տեր-Պետրոսյանի հետ), և այս հոգեվիճակում բյուջեն լցնել են ջանում միջոցների մեջ խտրություն չդնելով, ձեռքի հետ ծախելով Հայաստանում մնացածը, ձեռքի հետ մարդիկ են ձերբակալում եւ բաց թողնում ու սպասում… Սպասում, որ աշխարհում, տարածաշրջանում մի մեծ, գոնե միջին մի աղետ, մի պատերազմ լինի, որը, գուցեեւ նպաստավոր լինի Ղարաբաղի համար։

Գուցե լինի։ Գուցե չլինի։ Մեր հազարուկեսամյա պատմությունը ցույց է տալիս, որ չի լինում։ Եթե 1500 տարին քիչ է եղել դա հասկանալու համար, 100 օրը չի օգնի։ Այնպես որ, պետք է ժամանակ տալ կառավարիչներին։ Հնարավորություն տալ փորձել «կոշտ» տարբերակը։ Եվ հնարավորություն չտալ ձախողումը բարդել ուրիշների վրա։ Հայաստանի ներքաղաքական կյանքը այս ճակատագրական ամիսներին չի կարող իրեն թույլ տալ ղեկավարվելու «ընդդիմություն-իշխանություն», «պայքար իշխանության համար» հասկացություններով։ Խորապես մերժելով «ազգային առանձնահատկություն», «ազգային համաձայնություն», «համազգային թեկնածու» եւ այս շարքից ալյեւայլ հակագիտական, բնության մեջ ու հասարակական կյանքում չհանդիպող հասկացությունները, չեմ կարող սակայն չարձանագրել, որ առանձնահատուկ պահ է այսօր մեր ժողովրդի կյանքում, եւ առանձնահատուկ ճգնաժամ է մեր պետականության ձախորդ ընթացքի սակավաթիվ կայացած հատվածներից մեկում,և եւ այս պահին մերժելի է ինձ համար իշխանափոխության, իշխանաձգտման դասագրքային նորմը։

Թող մնան՝ կառավարեն։ Թող լուծում գտնեն Ղարաբաղի հարցին եւ իշխեն 30 տարի։ Գողանում են՝ վաղը քիչ կգողանան, դեմոկրատ չեն՝ կդառնան, լեգիտիմ չեն՝ լեգիտիմ կդառնան, փորձ չունեն՝ ձեռք կբերեն, աշխատատեղ չկա՝ կստեղծեն, թանկ է՝ կէժանանա, միայն թե լուծում գտնեն Ղարաբաղի հարցին։ Քանի դեռ Ղարաբաղ ժողովուրդ մնացել է։ Քանի դեռ Հայաստանը դիմանում է։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular