ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի կոնգրեսականները Հայաստան են եկել զինվորականների ուղեկցությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Երևան է ժամանել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը։ Փրայսին ուղեկցում են պալատի անդամներ՝ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուպերը և Էնդի Լեվինը։ Երկօրյա այցի ընթացքում նախատեսված է պատվիրակության հանդիպումները Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, կքննարկվեն հայ-ամերիկյան հարաբերությունները։

Այսօր նախատեսված է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի և Դեյվիդ Փրայսի մամուլի ասուլիսը։ Պատվիրակության անդամները միայն ծաղկեպսակներ կդնեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպեն ընդդիմադիր ուժերի հետ։

Նախօրեին ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբից հայտնել էին, որ Հայաստան են այցելելու 7 կոնգրեսականներ։ Բիլի Լոնգը, Ջերի Քոներին և Ջոն Գարամենդին թերևս Հայաստան կայցելեն մեկ այլ պատվիրակության կազմով։ Իշխանամետ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստան ժամանած ամերիկյան պատվիրակության կազմում նաև զինվորականներ կան, սակայն նրանց ինքնությունը և այցի նպատակները հայտնի չեն։

Ըստ ամենայնի, Արևմուտքը փորձում է ավելացնել իր ազդեցությունը տարածաշրջանում և կոնգրեսականների հետ նաև զինվորականներ է ուղարկում։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, հիշեցնենք, դեռևս Նենսի Փելոսի այցի ժամանակ, հանդիպել է նրա հետ և , ըստ որոշ տեղեկությունների, ամերիկյան կողմից զենք է խնդրել, իսկ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին մեղադրում էր Հայաստանի գումարները գրպանելու և զենք չվաճառելու մեջ։ Այս ամենը իրականացվում է միջազգային և տեղեկատվական ֆոն ստեղծելու՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար։

Չի բացառվում, որ լրացուցիչ նոր լարվածության ու ռազմական բախումների պատճառ դառնան։ Ռուսաստանը, որ 200-ամյակից ավել գտնվում է Հարավային Կովկասում, հենց այնպես իր ազդեցությունը չի հանձնի արևմտյան պետություններին, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այս պարզ ճշմարտությունը չի հասկանում, նույնիսկ Ուկրաինայում թուլացած Ռուսաստանը, այնքան թույլ չէ, որպեսզի թույլ տա Նիկոլ Փաշինյանին իրագործելու իր դավադրությունը։

Մանե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular